ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգի իրագործման միջոցառումների ծրագրի 11-ին կետին համապատասխան,
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի հիման վրա,
գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ներուժը զարգացնելու, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և պարենի խթանման համար համագործակցության զարգացման պայմաններ ստեղծելու նպատակներով,
հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի և պարենի համաշխարհային շուկայի զարգացման կանխատեսումները՝
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մշակման և իրագործման ժամանակ, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության զարգացման հեռանկարների սահմանման ժամանակ հաշվի առնել՝
ա) Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող և մշտական հիմունքով թարմացվող՝
անդամ պետություններում և գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի առաջատար արտահանող երկրներում կիրառվող՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման աջակցության միջոցների ու մեխանիզմների մասին ամփոփ ակնարկը.
միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, հացահատիկ, բուսական ծագման յուղեր և շաքար ներմուծող հիմնական երկրների ցանկը, ինչպես նաև տվյալ երկրներ այդ ապրանքների ներմուծումը կարգավորելու առանձնահատկությունները, որոնք սահմանվել են գյուղատնտեսական արտադրանքի և պարենի համաշխարհային շուկաների իրավիճակի վերլուծության արդյունքում.
բ) անդամ պետությունների համար ընդհանուր՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի իրացման գործող շուկաների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
