Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-087-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.04.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.616
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Հ. Կարապետյան
Հ. Մարգարյան
Գ. Մելիքյան
Ա. Առաքելյան
04.03.2004

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

2. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
27.02.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Լ. Մկրտչյան
Գ. Սահակյան
Ո. Մարուխյան
Հ. Կարապետյան
Ս. Շահգալդյան
Ա. Ափոյան
05.03.2004

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

4. ա) «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
29.03.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

բ) Չափումների միասնականության ապահովման մասին

 

 

գ) Համապատասխանության գնահատման մասին

 

 

դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

 

5. Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին

Կառավարություն
15.03.2004

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

6. «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
11.03.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

7. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
11.03.2004

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

8. ա) Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին

Կառավարություն
25.03.2004

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

բ) «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

 

9. ա) Արխիվային գործերի մասին
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
03.03.2004

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ

գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

 

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին

Կառավարություն 19.03.2004

Ֆինանսավարկային,  բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ 

Ա. Բաղդասարյան


26 ապրիլի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-087-3