Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-101-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.05.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.738
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

   
1. ա) Ինկասացիայի մասին
բ) «Լիցենզավորման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կառավարություն
30.03.2004
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի,
Պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին
գործերի մշտական հանձնաժողովներ
     
2. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Կառավարություն 07.04.2004 Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով
     
3. Պետական նյութական
պահուստի մասին
ԱԺ պատգամավորներ
Հ. Կարապետյան
Հ. Մարգարյան
Լ. Մկրտչյան
Ո. Մարուխյան 12.03.2004
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի,
Պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին
գործերի մշտական հանձնաժողովներ
     
4. ա) «Զբոսաշրջության և
զբոսաշրջային գործունեության
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին
բ) «Լիցենզավորման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին
Կառավարություն 21.04.2004 Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով
     
5. Բազմազավակ ընտանիքների
պետական աջակցության մասին
ԱԺ պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Ս. Բալասանյան
Գ. Սահակյան
Լ. Մկրտչյան
25.09.2003
Սոցիալական,
առողջապահության
և բնության պահպանության
հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

   

1.ա) «Աղետի գոտու վերականգնման մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ կատարելու
մասին
բ) «Գիտական և գիտատեխնիկական
գործունեության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
գ) «Մշակութային օրենսդրության
հիմունքների մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
դ) «Սևանա լճի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
ե) «Թմրամիջոցների և
հոգեմետ նյութերի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին
զ) ՀՀ ջրային օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
է) «Կենդանական աշխարհի
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու մասին
ը) «Սահմանամերձ
տարածաշրջանների մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն
կատարելու մասին
թ) «Ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն
կատարելու մասին
ժ) «Կրթության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին
ժա) «Բուսական աշխարհի
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու
մասին
ժբ) «ՀՀ հաշմանդամների
սոցիալական պաշտպանության
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ կատարելու
մասին
ժգ) «Երեխայի իրավունքների
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ կատարելու
մասին

Կառավարություն
11.03.2004
Պետական-իրավական
հարցերի,
Սոցիալական,
առողջապահության
և բնության պահպանության
հարցերի,
Գիտության,
կրթության, մշակույթի
և երիտասարդության
հարցերի մշտական
հանձնաժողովներ

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

   
1. ա) Ֆիզիկական անձանց
գույքի և եկամուտների
հայտարարագրման մասին
բ) «Եկամտահարկի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
Կառավարություն
18.05.2004
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով
     
2. ա) «Աուդիտորական
գործունեության մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
 բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին
Կառավարություն
18.05.2004
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ նախագահ

Ա. Բաղդասարյան


24 ՄԱՅԻՍԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ,
քաղ. 
Երևան
Ն-101-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան