Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-104-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (07.06.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/34(333) Հոդ.801
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի

36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

 

 

1. Պետական գույքի
մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման
հաշվետվության մասին

Կառավարություն
23.04.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

 

 

2. «Դրամարկղային գործունե-
ության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Ղոնջեյան
Հ. Ավետիսյան
23.04.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

 

 

3. «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ  
Գ. Ղոնջեյան
Հ. Ավետիսյան
23.04.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

 

 

4. Թափոնների մասին

Կառավարություն
05.05.2004

Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

 

 

 

5. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
21.05.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

 

 

 

6. «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
20.05.2004

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

 

 

1. ա) Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին
բ) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
01.06.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) Ապահովագրության մասին
բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
դ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
ե) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
զ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
01.06.2004

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

 

 

3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին

Կառավարություն
01.06.2004

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ա. Բաղդասարյան

7 հունիսի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-104-3