Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Base act (20.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի եւ միջոցառումների մշակման ծրագրի 20-րդ կետն իրագործելու նպատակով, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) 43-րդ կետին, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան,

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարեւորությունը արդյունաբերության այն ճյուղերում, որոնց գերակայությունը սահմանվել է Հիմնական ուղղությունների (այսուհետ՝ գերակա ճյուղեր)1-ին հավելվածին համապատասխան, եւ այդ ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը,

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ՝ սահմանել «համատեղ արտադրված արտադրանք» հասկացությունը՝ գերակա ճյուղերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու համար.

2. Գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը երրորդ երկրների շուկաներ առաջ մղելուն ուղղված միջոցառումները պլանավորելիս եւ իրագործելիս հաշվի առնել ցանկը՝ համաձայն հավելվածի.

3. Մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն Հանձնարարականի իրագործման վերաբերյալ առաջարկներ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան