ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2014 թ. ք. Երևան |
N 20-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԻՄԵԼՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00465 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ՌԻՄԵԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2014 թվականի հունվարի 16-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժերի վճարման անդորրագրի պատճենը.
վերացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Մի շարք կազմակերպություններին տրամադրված Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին» N 623-Ա հրամանի 4-րդ կետով նշված «ՌԻՄԵԼՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԾ N 00465 լիցենզիայի գործողության կասեցումը 2014 թվականի հունվարի 14-ից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |