Basic information
Number
N 265-Ն
Type
Որոշում
Act type
Base act (10.04.2008-24.07.2008)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.323
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.03.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.03.2008
Effective date
10.04.2008
Interrupt date
01.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 265-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 265-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներն ընտրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որից հետո դատական գործով որպես թարգմանիչ են նշանակվում դատարանի որոշմամբ:

2. Թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքված գնման պայմանագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան