ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (10.07.2008-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.724
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 644-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրն ու դրա իրականացման կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման 1-ին կետով հաստատված հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի`
1) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 3-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերով.
| « |
ժա) ժբ)
ժգ) |
աչքի պրոթեզավորում ձայնաստեղծ սարք
ատամների պրոթեզավորում (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվածների) |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ
պետական պատվեր իրականացնող ատամնաբուժական կազմակերպություններ | |
». |
2) «I. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
4.
ա) բ) գ) դ) ե) զ) է)
|
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ձեռնափայտ հենակ քայլակ սուպինատոր լսողական սարք հաշմանդամի սայլակ փոքր տրամաչափի սայլակ |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | |
». |
3) «IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» բաժնում «IV» թիվը փոխարինել «III» թվով, իսկ «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
| դ) |
վերականգնողական տեխնիկական և այլ օժանդակ միջոցներից օգտվելու հմտությունների ուսուցում և հարմարեցում |
պետական պատվեր իրականացնող պրոթեզաօրթոպեդիկ օգնություն տրամադրող կազմակերպություններ | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2008 թ. հունիսի 28
Երևան |
|