Basic information
Number
N 286
Type
Որոշում
Act type
Official Incorporation (02.08.2001-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.08.11/18
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.07.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.07.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
21.07.1997
Effective date
21.07.1997

040.0286.21.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
21 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 1997 թվականի N 286
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 573)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 16-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) և հատկացվող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, իրացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվարկման և գանձման կարգերի հաստատման մասին» N 43 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
28.06.2001, N 573 02.08.2001, N 286
Changed acts
Changing Act Corresponding incorporation