Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (09.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.15/27(301) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.05.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 մայիսի 2008 թվականի N 635-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ`

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

 

Ա/Ձ Նարինե Հովսեփյան

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Նարինե Հովսեփյան

դեղատնային գործունեություն (դեղանային կրպակ)
(դրական վերապահում)

 

Ա/Ձ Գուրգեն Մազմանյան

բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

 

Ա/Ձ Գագիկ Քոչարյան

բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)

 

«Երևանի քաղաքապետարանի
«Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

բժշկական օգնություն և սպասարկում 
(դրական վերապահում)

 

«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

բժշկական օգնություն և սպասարկում
(դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար`

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

 

(ՀՀ առողջապահության նախարարի 08.05.2008 թ. N 635-Ա հրաման)

 

հ/հ Ֆիզ. անձ -(անուն, ազգանուն) իրավ. անձ -(անվանումը) Ֆիզ. անձ՝ բնակության վայրը իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-
ման համարը
Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործո-
ղության ժամկե-
տը
1 Ա/Ձ Նարինե Հովսեփյան ք. Երևան, Մառի նրբ., շ.1, բն.16 Ա-XX-000465 08.05.08 187 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Տ. Մեծի 6 անժամկետ
2 Ա/Ձ Նարինե Հովսեփյան ք. Երևան, Մառի նրբ., շ.1, բն.16 Ա-XX-000464 08.05.08 188 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Տ. Մեծի պող., շ.43, 10 և 11 անժամկետ
3 Ա/Ձ Գուրգեն Մազմանյան Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բատիկյան 60 Ա-XX-000287 08.05.08 180 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք., Գավառ, Սայադյան 60 անժամկետ
4 Ա/Ձ Գագիկ Քոչարյան ք. Երևան, Դիմիտրովի փող., տուն 119 Ա-XX-000286 08.05.08 178 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Աբովյան, 3-րդ մ/շ 13 ա, թիվ 6 անժամկետ
5 Ա/Ձ Գոհար Ղազարյան ք. Երևան, Թումանյան փող., շ.11, բն. 20 Ա-XX-000285 08.05.08 173 Բժշկական օգնություն և սպասարկում (թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական) ք., Երևան, Վարդանանց փող., շ5ա, թիվ 325ա անժամկետ
6 «Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ ք. Երևան, Հովսեփյան 8 Ա-XX-001203 08.05.08 184 Բժշկական օգնություն և սպասարկում (տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ)) ք. Երևան, Հովսեփյան 8 անժամկետ
7 «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ ք. Աբովյան, Հատիսի 6 Ա-XX-001204 08.05.08 186 Բժշկական օգնություն և սպասարկում (լաբորատոր ախտորոշիչ (միկրոբիոլոգիական)) ք. Աբովյան, Հատիսի 6 անժամկետ