Basic information
Number
N 1011-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.09.2008-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.09.17/58(648) Հոդ.965
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.09.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.09.2008
Effective date
27.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1011-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ բնամթերքով պահանջի իրավունքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը հաստատելու և հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանելու մասին» N 555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, տեքստում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգում «բնամթերքով պահանջի իրավունք» բառերը փոխարինել «գույք» բառով.

2) որոշմամբ հաստատված կարգում «պահանջի իրավունքի մարում» բառերն ըստ համապատասխան հոլովաձևերի փոխարինել «փոխառության վերադարձ» բառերով, իսկ «պահանջի իրավունքի առաջացման» բառերը` «փոխառության հանձնման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 10

Երևան