ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2008 թվականի N 1204-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիային հարող տարածքում հենապատեր, աստիճանավանդակ, հարթակներ, ջրահավաք հորեր կառուցելու, տարածքն ասֆալտապատելու և բարեկարգելու, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին ու ներքին հարդարման, տանիքածածկի կառուցապատման և ներքին հաղորդակցուղիների մոնտաժման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 11000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2008 թ. հոկտեմբերի 29 Երևան | 
| ՀավելվածՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1204-Ն որոշման | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| Բաժինը | Խումբը | Դասը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | 
| տարի | ||||
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | ||||
| այդ թվում` | ||||
| 09 | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (11000.0) | ||
| այդ թվում` | ||||
| 05 | Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն | (11000.0) | ||
| այդ թվում` | ||||
| 02 | Լրացուցիչ կրթություն | (11000.0) | ||
| այդ թվում` | ||||
| 03. Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր | (11000.0) | |||
| ՀՀ դատախազություն | (11000.0) | |||
| 11 | Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդ | 11000.0 | ||
| այդ թվում` | ||||
| 01 | ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ | 11000.0 | ||
| այդ թվում` | ||||
| 01 | ՀՀ կառավարության ֆոնդ | 11000.0 | ||
| 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 11000.0 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |