Basic information
Number
N 579-Ն
Type
Որոշում
Act type
Base act (27.11.2008-11.10.2013)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2008.11.17/39(313) Հոդ.359
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
29.10.2008
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
29.10.2008
Effective date
27.11.2008
Interrupt date
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 նոյեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008348

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 հոկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 579-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ե) ենթակետը, 6‑րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 345-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգում» (այսուհետև՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կարգի 2.13 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.13 Ծառայություններ մատուցողին աշխարհագրական սկզբունքով հատկացված համարից դեպի ԱրմենՏելի ցանց կատարվող տեղական զանգերի համար սահմանել մեկ րոպեի համար 7,5 դրամ սակագին (առանց ավելացված արժեքի հարկի), սկսած առաջին րոպեից: Ծառայություններ մատուցողին հատկացված «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով համարներից դեպի ԱրմենՏելի ցանց զանգեր չեն կատարվում:».

2) Կարգը լրացնել 2.13.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«2.13.1 «800 հատուկ ծառայության» հասանելիության կոդով ձայնային ծառայությունները մատուցվում են Հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 16-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող առանձին ծառայությունների առավելագույն սակագների սահմանման մասին» N 530-Ն որոշման 1-ին կետով հաստատված «800 հատուկ ծառայության առավելագույն սակագներ» N 4 հավելվածով սահմանված սակագներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան