Basic information
Number
N 1446-Ն
Type
Որոշում
Act type
Base act (08.01.2009-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1344
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.12.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.12.2008
Effective date
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1446-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգի 5.1-ին կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) առաջին պարբերությունը «ամսվա 10-ը» բառերից հետո լրացնել «` կենտրոնացված հաշվառում իրականացնելու համար» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերության «գ» ենթակետը.

3) երկրորդ պարբերության «դ» ենթակետում «թույլտվության հետ ներկայացված» բառերը փոխարինել «կնիքի» բառով.

4) երրորդ պարբերությունից հանել «իր կողմից տրված թույլտվությունների հիման վրա» բառերը.

5) ուժը կորցրած ճանաչել վեցերորդ պարբերությունը.

6) յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կնիքներ պատվիրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը».

7) ուժը կորցրած ճանաչել ութերորդ պարբերությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation