ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2019 թ. |
N 987-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002287 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Երևանում Ուռուցքաբանության Ֆրանսիական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին ներկայացված հայտը.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «Երևանում Ուռուցքաբանության Ֆրանսիական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2017թ. հունիսի 16-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002287 լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Հայաստան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հրաչյա Ներսիսյան / 7 հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան |