«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2005 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 876-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2005 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում 2004-2005 թվականների ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը հաստատելու մասին» N 876-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(Հավելվածը փոփ. 24.11.05 N 2009-Ն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
NN Մշակվող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը Պատասխանատու կատարող իրավասու մարմինը Հաստատման ժամկետը 1 2 3 4 5 Բաժին I. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտներ 1. Խաղալիքների անվտանգություն. Հավաքածուներ քիմիական փորձերի և համանման զբաղմունքների համար խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ 2. Խաղալիքների անվտանգություն. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և քիմիական փորձերի կատարման հավաքածուներ չեն ՀՍՏ ԵՆ 71-5-ի մշակում խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ 3. Պինդ պարարտանյութերի և հողի բերրիությունը բարձրացնելու համար կալցիում ու մագնեզիում պարունակող նյութերի նմուշառումը և նմուշների նախապատրաստումը ՀՍՏ ԵՆ 1482-ի մշակում հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ 4. Սարքավորանքի անվտանգություն. սարքավորանքի անվտանգությանը վերաբերող տերմինների և սահմանումների ընդունում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ 5. Ճանապարհային տրանսպորտ. հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ 6. Ճանապարհային տրանսպորտ. հակասառիչների, հիդրավլիկ արգելակի հեղուկների և այլ հիդրավլիկ հեղուկների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ 7. Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ ՀՍՏ ԵՆ 12916-ի մշակում ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտի մշակում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ 8. Ճանապարհային տրանսպորտ. Նավթի հիմքով արգելակի հեղուկների տարաների մակնշում ՀՍՏ ԻՍՕ 3871-ի մշակում ճանապարհային տրանսպորտի արգելակի հեղուկների տարաների մակնշմանը ներկայացվող պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ 9. Ծխախոտահումք և ծխախոտային արտադրանք. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ ՀՍՏ ԻՍՕ 4389-ի մշակում գազային քրոմատագրման մեթոդով քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ 10. Սննդամթերք. Տեղեկատվություն սպառողի համար. Ընդհանուր պահանջներ ՀՍՏ-ի մշակում (ՀՍՏ 189-2000-ի փոխարեն) Հայաստանի Հանրապետությունում հայրենական և օտարերկրյա սննդամթերքի մասին սպառողի համար տեղեկատվության ընդհանուր պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի 3-րդ տասնօրյակ 11. Պահածոներ. Հյութեր, նեկտարներ և հյութեր պարունակող ըմպելիքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 232-2004-ի փոփոխության մշակում ՀՍՏ 232 ստանդարտի փոփոխության նախապատրաստում` միջազգային տերմինաբանության հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Բաժին II. Ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր 1. Ստանդարտացման ազգային համակարգ. Ստանդարտների կառուցումը, շարադրումը, ձևավորումը և բովանդակությունը միջազգային ուղեցույցներին և միջպետական ԳՕՍՏ 1.5-2001 ստանդարտի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ 2. Ստանդարտացման ազգային համակարգ. Տեխնիկական հանձնաժողովների կազմավորման և աշխատանքների կազմակերպման կարգ. Կանոնների մշակում ԻՍՕ/ԻԷԿ կանոնակարգի և «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ 3. Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 1.1-ի մշակում (ՀՍՏ 52-91-ի փոխարեն) «Ստանդարտացում և գործունեության հարակից տեսակներ. Ընդհանուր բառարան» ԻՍՕ/ԻԷԿ 2 միջազգային ձեռնարկի հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի Բաժին III. Համապատասխանության գնահատման համակարգի ստանդարտներ 1. Համապատասխանության հավաստման համակարգ. Որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացում ՀՍՏ 5.7-2000-ի վերանայում ՀՍՏ ԻՍՕ 9000-2002-ի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի 2. Անձերի սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող ընդհանուր պահանջներ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024-ի մշակում անձերի սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջների սահմանում` ըստ ԻՍՕ/ԻԷԿ 17024 միջազգային ստանդարտի ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի 3. Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջների ճշգրտում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի 3-րդ տասնօրյակ Բաժին IV. Որակի կառավարման համակարգի ստանդարտներ Որակի կառավարման համակարգի աուդիտի անցկացման կարգի վերաբերյալ ցուցումներ ՀՍՏ ԻՍՕ 19011-ի մշակում ԻՍՕ 19011։2002 միջազգային ստանդարտին ներդաշնակ որակի կառավարման համակարգերի սերտիֆիկացման (աուդիտի) անցկացման կարգի սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի Բաժին V. Էկոլոգիական կառավարման համակարգի ստանդարտներ 1. Էկոլոգիական սերտիֆիկացում. Էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման սկզբունքները, չափանիշները և կարգը էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման գործընթացների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի 2. Էկոլոգիական կառավարում. Էկոլոգիամիտության բնութագրերի գնահատում. Ընդհանուր դրույթներ ՀՍՏ ԻՍՕ 14031-ի մշակում էկոլոգիական բնութագրերի գնահատման ղեկավար ցուցումների մշակում` ըստ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ Բաժին VI. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթեր Երկրների անունների դասակարգիչ միջպետական դասակարգիչ (ԻՍՕ 3166) 004-97-ի փոփոխության հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի 3-րդ տասնօրյակ Բաժին VII. Էներգետիկայի բնագավառի ստանդարտներ 1. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ-ի մշակում 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքների աշխատանքի անվտանգության տերմինների և սահմանումների մշակում ՀՀ էներգետիկայի նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ 2. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Հիմնական պահանջներ ՀՍՏ-ի մշակում 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներին ներկայացվող հիմնական պահանջների սահմանում ՀՀ էներգետիկայի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ 3. Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքներ. Շահագործման և սպասարկման աշխատանքներ ՀՍՏ-ի մշակում բաշխման 0,4-110 կՎ լարմամբ էլեկտրական ցանցերի էլեկտրական կայանքների շահագործման և սպասարկման աշխատանքներին ներկայացվող պահանջներ ՀՀ էներգետիկայի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.02.2006, N 77-Ն | 23.02.2006, N 393-Ն | |
24.11.2005, N 2009-Ն | 15.12.2005, N 393-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|