Գլխավոր տեղեկություն
Համար
N 1577-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (05.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.03.02/10(328) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
04.11.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 նոյեմբերի 2008 թ. 
ք. Երևան

N 1577-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԵՐԴԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԲԵՐԴԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի, «ԲԵՐԴԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԲԸ-Ի, «ԲԵՐԴԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 02.11.2006 թ. N 1911-Ն որոշումը, ՀՀ Արագածոտնի մարզի մարզպետի 28.04.2008 թ. N 16 որոշումը և «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 09.10.2008 թ. N 10218 դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական, «Բերդի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական, «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական, «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններին տրված N Կ-XX-000360, Կ-XX-000732, Կ-XX-001101, Կ-XX-000357 լիցենզիաները վերաձևակերպել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անունով։

2. Դադարեցնել «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000360, «Բերդի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000732, «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-001101, «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000357 լիցենզիաները։

3. «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի նոր ձևաթուղթ, վերջինիս մեջ ներառելով «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության «Բերդի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության «Բերդի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության «Բերդի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության N Կ-XX-000360, Կ-XX-000732, Կ-XX-001101, Կ-XX-000357 լիցենզիաների բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը։

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազայանին՝

1) ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար

Հ. Քուշկյան