Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (18.09.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

6 սեպտեմբերի 2012 թվականի N 36

 

42. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ եվ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակների, Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումներՆ սկսելու, ինչպես նաեվ պետական մարմիններին տրվող մի շարք հանձնարարականների մասին

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական այլ մարմինների ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2012 թվականի սեպտեմբերի 10-ից անցկացնել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:

4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա` համաձայն N 3 հավելվածի I մասում նշված, Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը.

2) անհրաժեշտության դեպքում ապահովել նաև սույն արձանագրային որոշման N 3 հավելվածում չնշված` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը և ծրագրերը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 18

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 6-ի նիստի N 36

արձանագրային որոշման

 

Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 6-ի նիստի N 36

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թ.

սեպտեմբերի 6-ի նիստի N 36

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու ենթակա Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի եվ ծրագրերի, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից բխող` փոփոխման

ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան