Basic information
Number
N 675
Type
Որոշում
Act type
Base act (10.12.1991-11.01.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ նախարարների խորհուրդ
Enactment date
10.12.1991
Signing organisation
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Effective date
10.12.1991
Interrupt date
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 1991 թվականի N 675

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Թույլատրել բացառության կարգով Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը արտադրելու և նորոգելու որսորդական հրազեն, ճայթիչ, վառոդ, պարկուճ և մանրագնդակ, ինչպես նաև ձեռք բերելու և խանութներում վաճառելու որսորդական հարթափող, ակոսավոր հրազեն, վառոդ ու զինամթերք:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միության հրազենի և զինամթերքի արտադրության նկատմամբ հսկողությունը և անվտանգությունը:

Որսորդական հրացանները և զինամթերքը փորձարկելու և սերիական արտադրությունը սկսելու նպատակով կազմել միջգերատեսչական հանձնախումբ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միության անհրաժեշտ նյութատեխնիկական մատակարարումը:

4. Հանձնարարել պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը հատկացնել շինություններ և տարածքներ` որսորդական հրազենի, որսորդական օպտիկայի արհեստանոցների կազմակերպման և խանութների ստեղծման համար:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ