Basic information
Number
N 1878-Ն
Type
Որոշում
Act type
Official Incorporation (29.11.2007-14.12.2019)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.145
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.12.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.01.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.01.2005
Effective date
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1878-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(1-ին կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

(2-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

3. Սահմանել, որ «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության, մարզական աշխատանքների և  ֆիզիկական դաստիարակության իրականացումն է:

4. Թույլատրել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) սպորտի բնագավառի գործունեություն.

բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում:

5. «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

6. «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` առաջարկել Քաջարանի քաղաքային համայնքի ղեկավարին Քաջարանի արվեստի դպրոցի շենքի երրորդ հարկի 2400.0 հազ. դրամ արժողությամբ, 640 քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(7-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,

գ) հաստատել «Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

(8-րդ կետը փոփ. 01.11.07 N 1292-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 10
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 1878-Ն
01.11.2007, N 1292-Ն 29.11.2007, N 1878-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation