Գլխավոր տեղեկություն
Համար
N 37
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (23.09.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 37

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ՆԻՍՏԻ N 9 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի նիստի N 9 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած «Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

 1) նախաբանում «5,3 հա ազատ հողամաս» բառերը փոխարինել «9,16 հա ազատ հողամաս» բառերով.

 2) 1-ին կետում`

ա. «2,6 կմ» և «1,9 կմ» բառերը փոխարինել համապատասխանաբար «2,9 կմ» և «2,3 կմ» բառերով,

բ. «ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախնական հաշվարկների այն կազմում է շուրջ 3710,0 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված և փորձաքննություն անցած աշխատանքային նախագծի` ավտոմայրուղու շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 7896,0 մլն ՀՀ դրամ» բառերով,

գ. «մայթերի լայնությունը` 2x2,25 մ» բառերը փոխարինել «մայթերի լայնությունը` 2,25 և 2,5 մ» բառերով,

դ. հանել «գազատար» բառը.

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երևանի համայնքի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 1-ին կետում նշված աշխատանքները և ծառայությունները «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 6,409.3 մլն դրամով իրականացնելու հարցում: 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման և ծառայությունների բանակցված արժեքի` 6,409.3 մլն դրամ, դիմաց Երևանի համայնքը կազմակերպությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 9,16 հա մակերեսով հողամասը, որի գինը սահմանվելու է մեկ քառ. մետրի շուկայական արժեքը մոտավորապես 70,0 հազ. ՀՀ դրամ հաշվարկով».

4) 3-րդ կետում «3-7 տարի» բառերը փոխարինել «5-10 տարի» բառերով.

5) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Երևանի քաղաքապետարանի կողմից հողամասի առուվաճառքի և գրավի պայմանագիրը կնքվելուց հետո քաղաքապետարանը տրամադրում է այդ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքները, ինժեներական հաղորդակցուղիների թույլտվությունները և տեխնիկական պայմանները:».

6) 4.3-րդ կետի 4.3.1-ին, 4.3.2-րդ և 4.3.3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

7) 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ սահմանել 2013 թվականի հոկտեմբերի 31-ը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան