ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
7 ապրիլի 2009 թ. |
N 09-88-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 07.04.2009 թ. կայացած նիստի)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ՄՎՄ Մակարյան» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0625 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր էմմա Անտոնյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0666 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ԼԱՎԱ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0759 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ԱՎԱ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0762 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «ՌՈՒՇ Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0764 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էթեհադ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0769 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «ՎՆՎ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0658 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 24.03.2009 թ. թիվ 09-79-Լ հրամանով, համարել վերացված։
8. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Կառուցագետ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0530 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 09.01.2009 թ. թիվ 09-3-Լ հրամանով, համարել վերացված։
9. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26,28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «Տրիվիում-Էքսպերտ» ՍՊ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
10. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (07.04.09թ. հր. N 09-88-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկու- |
1 |
«ՄՎՄ Մակարյան» ՍՊԸ |
Կոտայքի մ-զ, Քասախ հ-ք, հեռ. 365-978 |
ԱԳ 0625 |
06.09.06թ. |
03309984 |
623 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
2 |
էմմա Անտոնյան (անհ. ձեռն.) |
ք. Երևան, Քոչարյան 8, բն. 27, հեռ. 644-841 |
ԱԳN0666 |
05.04.07թ. |
25267287 |
664 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
3 |
«Լավա» ՍՊԸ |
ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 3/46 |
ԱԳN0759 |
01.04.08թ. |
06405452 |
755 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
4 |
«Ավա Ռիելթի» ՍՊԸ |
ք. Երևան, Բաշինջաղյան 113 |
ԱԳ 0762 |
22.04.08թ. |
01241527 |
758 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
5 |
«Ռուշ Ռիելթի» ՍՊԸ |
Արարատի մ-զ, Վ. Արտաշատ հ-ք, հեռ. 500-701 |
ԱԳN0764 |
08.04.08թ. |
04221159 |
760 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
6 |
«էթեհադ» ՍՊԸ |
ք. Երևան, Կոմիտասի 63. հեռ. 277-390, |
ԱԳ 0769 |
08.05.08թ. |
00059901 |
765 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
7 |
«ՎՆՎ» ՍՊԸ |
ք. Երևան, Մաշտոցի 37, բն. 26 |
ԱԳN0658 |
22.03.07թ. |
02554675 |
656 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Կոմիտեի 24.03.09թ. N 09-79-Լ հրամանով տրվ. կաս. համարվել է վերացված | |
8 |
«Կառուցագետ» ՍՊԸ |
Երևան, Զաքիյան 1, հեռ. 566-726 |
ԱԳ 0530 |
23.12.04թ. |
02575854 |
530 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կոմիտեի 24.03.09թ. N 09-79-Լ հրամանով տրվ. կաս. համարվել է վերացված | |
9 |
«Տրիվիում էքսպերտ» ՍՊԸ |
ք. Կապան, Թումանյան 6 |
ԱԳ 0828 |
07.04.09թ. |
09421635 |
822 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |