Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (11.02.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

6 փետրվարի 2014 թվականի N 5

6. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

փետրվարի 6-ի նիստի N 5

արձանագրային որոշման

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 1.Գոյատևելու համար մարդը ստիպված է փոխազդելու բնության վրա: Բնությունը մարդկանց համար հանդիսանում է թե բնակության վայր, և թե մշակութային, գեղագիտական և ռեկրեացիոն կարիքների բավարարման աղբյուր:

 Արտադրողական ուժերի զարգացմանը զուգընթաց մարդու փոխազդեցությունը բնության վրա ավելի ինտենսիվ բնույթ է կրում: Ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության կամ զարգացումների (այսուհետ` ԳՏՀ) պայմաններում հանրության արտադրողական ուժերն անչափ աճել են, որի արդյունքում մարդկանց տնտեսական գործունեությունն իր մասշտաբներով և նշանակությամբ դարձել է համադրելի բուն բնության գործընթացների հետ:

 2. Ժամանակակից ԳՏՀ-ի բացասական ազդեցությունները հանրություն և բնություն փոխհարաբերությունների վրա տեղի է ունենում ներքոհիշյալ երեք կարևոր ուղղություններով`

 1) բնական ռեսուրսների աղքատացում կամ գերշահագործում,

 2) շրջակա միջավայրի աղտոտում,

 3) բնական լանդշաֆտների փոփոխություն` հատկապես անթրոպոգեն լանդշաֆտների առաջացման հետևանքով:

 3. Հայաստանում էկոլոգիական հիմնական խնդիրներն են հանդիսանում`

1) կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների քայքայումը,

2) բնական ռեսուրսների, մասնավորապես, Սևանա լճի ջրհավաք ավազանի անարդյունավետ կառավարումը, գերշահագործումն ու աղքատացումը, բնական ռեսուրսների հասանելիության անհավասարությունը, անտառների ու հողերի դեգրադացիան, անապատացումը,

3) կենսաբազմազանության կրճատումը,

4) շրջակա միջավայր արտանետումների ու արտահոսքերի սահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցումը,

5) վտանգավոր նյութերի ու թափոնների ոչ պատշաճ գործածությունը,

6) բնական ու տեխնածին աղետները,

7) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մոնիթորինգի ոչ լիարժեքությունը,

8) հասարակության բնապահպանական հարցերի վերաբերյալ թերի կրթվածությունն ու անբավարար իրազեկվածությունը:

4. Գլոբալ և (կամ) տարածաշրջանային մասշտաբով բնապահպանական հիմնական խնդիրներն են հանդիսանում`

1) կլիմայի գլոբալ փոփոխությունները,

2) օզոնային շերտի քայքայումը,

3) մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումն,

4) արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները,

5) հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն),

6) կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը:

5. Ժամանակակից հայաստանյան տնտեսության վիճակն ավելի է խորացնում բնապահպանական հիմնախնդիրները: Առկա է բնապահպանական իրավիճակի վատթարացման լուրջ վտանգ, որը պայմանավորված է ձեռնարկությունների կողմից տեխնոլոգիական կարգապահության չպահպանման, արտադրական վթարների աճի, ֆինանսական դժվարությունների պատճառով բնական ռեսուրսների վերարտադրության և պահպանության ծրագրերի անհրաժեշտ ծավալով չիրականացման հետ:

6. Բնապահպանական իրավիճակի արմատական փոփոխությունները երկրում հնարավոր է միայն ակտիվ բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով, որն ենթադրում է բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարման տարբեր մակարդակներում նպատակների հասանելիություն ապահովող միջոցառումների ամբողջական համակարգի առկայություն:

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Հայաստանում բնապահպանական համապատասխան քաղաքականություն իրականացվում է համապատասխան իրավական ակտերի և ծրագրերի միջոցով, այդ թվում`

1) Օրենքների`

ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ընդունված է 1995 թվականի նոյեմբերի 20-ին),

բ.Սևանա լճի մասին» (ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին),

գ.«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» (ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին),

դ.«ՀՀ ջրային օրենսգիրք» (ընդունված է 2002 թվականի հուլիսի 10-ին),

ե.«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» (ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին),

զ.«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» (ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին),

է. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» (ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին) և այլն,

2) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրեր`

ա. Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագիր (1998թ.),

բ. Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր (2002թ.)

գ. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական ռազմավարության և ազգային գործողությունների ծրագիր (2002թ.),

դ. Ապօրինի անտառհատումների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցող միջոցառումների գործողությունների ծրագիր (2004թ.),

ե. Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումների նվազեցման հայեցակարգ (2004թ.),

զ. ՀՀ շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի հայեցակարգ (2006թ.),

է. ՀՀ Ջրի ազգային ծրագիր (2006թ.),

ը. ՀՀ շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիր (2007թ.)

թ. Շրջակա միջավայրի պահպանության Ազգային գործողությունների 2-րդ ծրագիր (2008թ.)

ժ. Կայուն Զարգացման ծրագիր (2008 թ.),

ժա. ՀՀ բուսական և կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրեր (2009թ.),

ժբ. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի հզորությունների ամրապնդման 2010-2013 թվականների ծրագիր, (2009թ.),

ժգ. ՀՀ կենդանական և բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015 թվականների համալիր ծրագրերը (2009թ.),

ժդ. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիր (2010թ.),

ժե. Մի շարք բնապահպանական Կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին (2011թ.),

8. Չնայած, որ գործողությունների ծրագրավորման մասով առաջընթացն ակնհայտ և տեսանելի է, սակայն պետք է նշել, որ իրականացվող քաղաքականության արդյունավետությունը դեռևս բավարար չի կարող գնահատվել ներքոհիշյալ նկատառումներով`

 1) չնայած Հայաստանն աստիճանաբար հրաժարվում է «Այժմ աղտոտիր, կմաքրենք հետագայում» սկզբունքից, սակայն այդ զարգացումները` պայմանավորված սոցիալ-քաղաքական իրավիճակով, խիստ դանդաղ են կատարվում և գործնականում բնապահպանությունը դեռևս գերակա չի համարվում:

 2) այդ ծրագրերի հիմնական մասը ոլորտային բնույթ ունեն և չեն պարունակում ռազմավարական պլանավորման հիմնական տարրերը: Ավելին, գոյություն ունեցող ծրագրերի հիմնական մասը ներդաշնակեցված չեն թե° պետական ռազմավարական զարգացման ծրագրերի հետ, բացակայում են բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման իրավական հիմքերը: Այդ ծրագրերի մշակմանը և իրականացմանը քաղաքացիական հասարակության և գործարար հատվածի մասնակցությունն անբավարար է և դրանց ներգրավումը ռազմավարական պլանավորման գործընթացում պատշաճ կերպով չի իրականացվում: Բացակայում է վերոգրյալ ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման համակարգը` դրանք մշակողների և իրականացնողների պատասխանատվությունը հաշվետվողականությունը ապահովելու, ինչպես նաև այդ փաստաթղթերի թափանցիկությունը և հրապարակայնությունը ապահովելու գործում:

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 9. Հայեցակարգի նպատակն է` միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մշակումը, որոնք նպատակաուղղված պետք է լինեն բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն հետևյալ նպատակների իրագործմանը`

1) ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ,

2) հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,

3) Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,

4) ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

5) ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

6) մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

7) ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

8) ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:

10. Հայեցակարգի խնդիրներն են.

1) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորմանը առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը,

2) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրումը,

3) դրանք մշակողների և իրականացնողների պատասխանատվության և հաշվետվողականության սահմանումը,

4) ռազմավարական փաստաթղթերի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

5) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման համակարգի անցման հնարավորությունների բացահայտումը և այդ համակարգի ներդրման ապահովումը:

IV. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 11. Բնապահպանական արդյունավետ քաղաքականություն իրականացնելու նպատակով տարբեր երկրներում գործում են բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման տարբեր համակարգեր և (կամ) մեխանիզմեր:

12. Եվրոպական Միություն (ԵՄ)

 1) 2011 թվականի մայիսի 3-ին Եվրոպական Հանձնաժողովն ընդունել է կենսաբազմազնության պահպանության մինչև 2020 թվականի ռազմավարությունը, որն ուղղված է կանխարգելելու կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կորուստները: Ռազմավարությունը ներառում է երկու հիմնական պարտավորություն: Առաջինը կանգնեցնել կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կորուստները: Երկրորդը՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերականգնումը, որքանով դա հնարավոր է:

2) Ռազմավարությունով ամրագրված է նաև 2050 թվականի տեսլականը՝ բնական կապիտալը պահպանված է, պահպանված կենսաբազմազանությունը գնահատվում է որպես կարևոր ներդրում մարդկության բարեկեցության և տնտեսական աճի ապահովման գործընթացում:

13. Ռուսաստանի Դաշնություն

1) Ռուսաստանի Դաշնությունում բնապահպանական արդյունավետ քաղաքականություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից 2012 թվականի ապրիլի 28-ին հաստատվել է Ռուսաստանի Դաշնության մինչև 2030թ. պետական քաղաքականության հիմնադրույթները էկոլոգիական զարգացման բնագավառում, իսկ Ռուսաստանի Դաշնության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի կարգադրությամբ հաստատվել է վերոգրյալ քաղաքականության իրականացման գործողությունների ծրագիր:

2) Ծրագրով մինչև 2030 թվականը ժամանակահատվածի համար ամրագրված են հետևյալ ռազմավարական գործողողությունները՝

ա. Շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական ապահովման կատարելագործում, այդ թվում՝ էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցների նախատեսում, թափոնների երկրորդական օգտագործման և օգտահանման, նախկին տնտեսական գործունեության հետ կապված շրջակա միջավայրին պատճառված վնասի վերականգնման գծով գործողությունների իրականացում,

բ. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում, մասնավորապես գործադիր իշխանության մարմինների իրավասությունների և համագործակցության շրջանակների ճշտումը,

գ. Միջազգային ստանդարտները հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ազգային ստանդարտացման համակարգի զարգացումը,

դ. Բնական միջավայրի, բնական էկոհամակարգերի, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանությունը,

ե. Խախտված էկոհամակարգերի վերականգնումը,

զ. Պետական էկոլոգիական մոնիթորինգի, բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխատեսման համակարգերի կատարելագործումը, շրջակա միջավայրի պահպանության գիտական և տեղեկատվական-վերլուծական ապահովումը, ստեղծել բնապահպանական միջոցառումները արդյունավետությունը բնութագրող օբյեկտիվ ցուցանիշների համակարգ,

է. Էկոլոգիական մշակույթի ձևավորումը, էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացում, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, բիզնես-հանրության մասնակցության ապահովումը շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծմանը,

թ. Շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը,

ժ. Միջազգային համագործակցության զարգացումը:

14. Մալթա

1) Շրջակա միջավայրի պահպանության և զարգացման պլանավորման օրենքով (2010թ.) սահմանված է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ռազմավարական պլանի մշակման պահանջ: Պլանը պետք է հենված լինի պլանավորման ինտեգրված համակարգի վրա, որը պետք է կարգավորի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և կառավարումը, որը պետք է ապահովի տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության միջև ինտեգրումը:

15. Ղազախստանի Հանրապետություն

1) Ղազախստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարարության 2011-2015թթ, ռազմավարական պլանում ամրագրված է՝

Նպատակը-ստեղծել պայմաններ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար, ինչպես նաև ապահովել Ղազախստանի Հանրապետության անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար:

16. Էստոնիա

 1) Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մինչև 2030 թվական ժամանակահատվածի համար ռազմավարությունը ներկայացնում է իրենից շրջակա միջավայրի պահպանության հետ առնչվող գործունեության ոլորտների զարգացման ռազմավարություն, որը ղեկավարվելով Էստոնիայի կայուն զարգացման սկզբունքներից հանդիսանում է կիրառական ռազմավարություն շրջակա միջավայրի ոլորտի հետ առնչվող բոլոր այլ ոլորտների զարգացման ծրագրերի համար, որի սկզբունքները հիմք պետք է հանդիսանան դրանց կազմման կամ կատարելագործման ժամանակ:

 2) Շրջակա միջավայրի ոլորտն իր էությամբ, մասշտաբներով և սպեցիֆիկայով ընդգրկում է բավականին տարբեր ուղղություններ, դրա համար էլ համապատասխան ուղղությունների կամ բնագավառների զարգացման ծրագրերի կազման համար անհրաժեշտ և հիմնավորված պահանջ է հանդիսանում շրջակա միջավայրի ոլորտում ռազմավարության առկայությունը՝ որպես ընդհանուր շրջանակային փաստաթղթի:

 3) Էստոնիայի շրջակա միջավայրի բնագավառի մինչև 2030 թվականի ռազմավարությունն իրեն նպատակն է սահմանում որոշել բնական միջավայրի բարվոք վիճակի պահպանության համար անհրաժեշտ հեռանկարային զարգացման ուղղությունները, միաժամանակ ելնելով կապերից, որոնք առկա են շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական ոլորտի միջև, ինչպես նաև հաշվի առնելով այդ ոլորտի ազդեցությունը շրջակա բնության և մարդու վրա:

 4) Քանի որ Էստոնիայի շրջակա միջավայրի բնագավառի ռազմավարությունն երկարաժամկետ է (25 տարի), ապա մյուս բնագավառների զարգացման ծրագրերի արդիականացման կամ կատարելագործման ժամանակ հնարավորություն է առաջանում հաշվի առնել շրջակա միջավայրի բնագավառի ռազմավարությունում բերված պատճառահետևանքային կապերը և ընտրել նախընտրելի միջոցները (գործունեության ուղղությունները):

 5) Զարգացման հեռանկարային նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործունեության ուղղություններին հետամուտ լինելը, ոչ միայն իր դրական ազդեցությունն է ունենում ներկա ժամանակահատվածում և հեռանկարում տարբեր պետական սեկտորի վրա, այլ նաև ենթադրում է օրենսդիր և գործադիր իշխանությունների գոծողությունների հաջորդականություն և համաձայնեցվածություն:

V. ԱՆՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 17. Ներկայումս միջազգային հանրությունը ձեռնարկում է զգալի ջանքեր նպատակաուղղված բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը: Խստացվում է բնպահպանական օրենսդրությունը, ակտիվ ներդրվում են բնական ռեսուրսների աքատացմանը և շրջակա միջավայրի աղտոտման բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված կանխարգելիչ միջոցներ, հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար որոշումներ ընդունելիս հաշվի են առնվում բնպահպանական հարցադրումները:

 18. Բնապահպանական լարվածությունը մեղմելու համար անհրաժեշտ է մշտապես գնահատել տնտեսական գործունեության հետևանքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես փաստացի, այնպես էլ ծրագրավորվող, և փնտրել անբարենպաստ ազդեցության հնարավոր կանխարգելման նպաստող օպտիմալ լուծումներ, որոնց հետևանքն են հանդիսանում շրջակա միջավայրի բացասական փոփոխությունները:

 19. Պլանավորման և նախագծման փուլում որոշումների ընդունման գործընթացում Էկոլոգիական բաղադրիչի հաշվի առնելն ավելի էժան է նստում, քան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, պատճառվող տնտեսական վնասի փոխհատուցումը:

 20. Քանի որ ցանկացած տնտեսական գործունեություն կապված է բնական ռեսուրսների օգտագործման հետ և այս կամ այն չափով բնութագրվում է շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունով, ապա տնտեսապես նպատակահարմար է դրա էկոլոգիական վտանգները վերլուծել ռազմավարական փաստաթղթերի մշակման փուլում և բազմակողմանի գնահատել զարգացման բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակները:

 21. Բնապահպանության ռազմավարական պլանավորումն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են պլանավորման օբյեկտի առանձնահատկություններով՝

1) պլանավորման օբյեկտ են հանդիսանում հասարակական-արտադրական և բնական գործընթացների փոխազդեցության արդյունքները,

2) այն բնութագրվում է բնության վրա ազդեցության ձևերի և դրանց կիռարման հետևանքների բազմազնությամբ,

3) առավելագույնս տարածաշրջանային բնույթով,

4) ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով շրջակա միջավայրի աղտոտման սոցիալական ազդեցությունների հաշվառման անհրաժեշտությունով: Աղտոտման սոցիալական հետևանքների մոտակա ժամանակահատվածի և ավելի ճշգրիտ կանխատեսվող արդյունքները հնարավոր է հաշվի առնել ռազմավարական պլանավորման ժամանակ աղտոտման տնտեսական վնասների հաշվարկման միջոցով: Ավելի բարդ խնդիր է շրջակա միջավայրի աղտոտման երկարաժամկետ և դժվար կանխատեսելի (կլիմայի գլոբալ փոփոխություն, աղտոտումների գենետիկ հետևանքներ և այլն) ազդեցությունների գնահատումը:

22. Բնապահպանության ռազմավարական պլանավորումն ենթադրում է համակարգային վերլուծության մեթոդների կիրառումը և ծրագրերի մշակումն ամբողջ երկրի ու տարածաշրջանների կտրվածքով:

23. Ռազմավարական պլանավորումը շղթայական բարդ համակարգ է, որը ներառում է պլանավորման գործընթացներ, որոնք միավորված են հաշվի առնելով տնտեսական, էկոլոգիական, տեխնիկական և կազմակերպչական պահանջները և սահմանափակումները: Ռազմավարական պլանավորումն ենթադրում է ապագայի սցենարներների կանխատեսումներ, որոնք պետք է կիրառելի լինեն շահագրգիռ բոլոր կողմերի համար: Այն իրենից ներկայացնում է էկոլոգիապես ուղենշված նախագծման համակարգ:

24. Բնապահպանական իրավիճակի արմատական փոփոխությունները երկրում հնարավոր է միայն ակտիվ բնապահպանական քաղաքականության իրականացման միջոցով: Խնդրո առարկա հարցի արմատական լուծման նախընտրելի տարբերակն է առանձին «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման մասին» ՀՀ օրենքի ընդունումը կամ մշակվելիք «Էկոլոգիական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորում» գլխի նախատեսումը, որով կսահմանվեն`

1) կարգավորման առարկան

2) հիմնական հասկացությունները

3) բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հիմնական սկզբունքները,

4) բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման ժամանակահատվածները, պլանավորման մեխանիզմները,

5) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) կապը մյուս ռազմավարական ծրագրերի հետ,

6) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) իրականացման մոնիտորինգի և գնահատման սկզբունքները և ընթացակարգերը,

7) բնապահպանական ռազմավարական ծրագրերի (պլանների) մշակողների և իրականացնողների պատասխանատվության և հաշվետվողականության կարգերը,

8) ռազմավարական փաստաթղթերի թափանցիկության և հրապարակայնության ապահովման ընթացակարգերը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան