ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2009 թվականի N 399-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի`
1. Հաստատել տնտեսական, արդյունաբերական և տեխնիկական հարցերով հայ-կիպրական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`
| Ա. Կիրակոսյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) | 
| Հ. Դարբինյան | -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | 
| Մ. Թումասյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Ս. Պետրոսյան | -ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ | 
| Գ. Գրիգորյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | 
| Վ. Դեմիրճյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ | 
| Ա. Հայրապետյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ | 
| Ա. Հովհաննիսյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ | 
| Գ. Քամալյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ | 
| Ա. Մարտիրոսյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ | 
| Ա. Ասատրյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ | 
| Վ. Աբրահամյան | -ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | 
| Վ. Ամիրյան | -ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ | 
| Ռ. Հարությունյան | -Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | 
| Ա. Աղաջանյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Տ. Սարգսյան | 
| 
 2009 թ. մայիսի 18 Երևան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 04.12.2012, N 1203-Ա | 05.12.2012, N 399-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|