Basic information
Number
N 504
Type
Որոշում
Act type
Base act (10.10.1992-11.01.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.10.1992
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
10.10.1992
Effective date
10.10.1992
Interrupt date
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1992 թվականի N 504

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և սահմանել, որ, եթե աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիների կողմից ստանալն անհնարին է նախկին բնակության վայրի ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, սակայն առկա են հիմնավորվող փաստաթղթեր, այդ գումարների վճարումը կատարվում է պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով` տեղական բյուջեների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ