Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (21.05.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2009
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

20 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 232-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՏԾ N 00218 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 18-ի N 12/7 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

Անհատ ձեռնարկատեր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ տրամադրված «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման» գործունեության ՏԾ N 00218 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003, N 00004 և N 00008 լիցենզիայի ներդիրները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Գ. Սարգսյան