Basic information
Number
N 685-Ն
Type
Որոշում
Act type
Base act (02.07.2009-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.07.01/33(699) Հոդ.780
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.06.2009
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.06.2009
Effective date
02.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2009 թվականի N 685-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) III բաժնի 7-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում և 4-րդ ենթակետի «գ» պարբերության մեջ «մինչև 2009 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.

բ. 4-րդ ենթակետի «ա» պարբերությունը լրացնել «իսկ հայտ ստանալու պահից հաշված վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ տրամադրված վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորվում են ամբողջությամբ» բառերով.

գ. 4-րդ ենթակետի «խ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խ. սույն ծրագրի շրջանակներում սուբսիդավորման ենթակա են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը: Սուբսիդավորման ենթակա չեն Համաշխարհային բանկի հետ կնքված միջպետական համաձայնագրերի շրջանակներում ներգրավված ֆինանսական միջոցների հաշվին տրամադրված վարկերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 24

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation