Basic information
Number
N 99
Type
Որոշում
Act type
Base act (11.03.1993-01.05.1997)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.03.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Signing date
11.03.1993
Effective date
11.03.1993
Interrupt date
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 1993 թվականի N 99

 

քաղ. Երևան 

 

ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ՋՐԱԶՈՒՐԿ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Բարձրլեռնային և ջրազուրկ վայրերում աշխատելու համար տոկոսային հավելավճար հաշվարկելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամսական նվազագույն աշխատավարձի եռապատիկ գումարը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 21-ի «ԽՍՀՄ Նախարարների կաբինետի 1991 թվականի մարտի 19-ի «Մանրածախ գների ռեֆորմի և բնակչության սոցիալական պաշտպանության մասին» N 105 որոշումը» N 231 որոշման 5-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ