Basic information
Number
N 526-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.10.2009-07.07.2013)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2009.10.01/27(345) Հոդ.316
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
26.08.2009
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
26.08.2009
Effective date
11.10.2009
Interrupt date
07.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60009312

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 526-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 8-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի է) և ը) կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունվարի 20-ի «Բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 8-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` բազմաբնակարան շենքում գործող Բաժանորդի և Կենցաղային սպառում ունեցող Բաժանորդի բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն) պայմանագրի օրինակելի ձևի, 5.8 կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան