ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1994 թվականի N 88
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության, հաշվառման և վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ 1994 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների, համաձայն հավելվածի, արտահանման կամ ներմուծման դեպքում պետք է եռամսյակը մեկ անգամ (մինչև 3-րդ ամսվա 25-ը) համապատասխան վիճակագրական հաշվետվություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության միասնական ձևերը և այդ ձևերի լրացման կարգի մասին հրահանգը, իսկ երկամսյա ժամկետում կազմակերպել արտաքին տնտեսական գործունեության ծառայությունների դասակարգչի` հայերեն և ռուսերեն հրատարակումը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների արտահանման և ներմուծման գործառնություններ իրականացնելիս կատարում են հստակ հաշվառում` ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին մատուցած ծառայությունների տարանջատմամբ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Ծառայությունների անվանումը |
Ծառայությունների դասակարգման ծածկագիրը |
|
1 |
2 |
| Շինարարական աշխատանքներ | 9950.00000 |
| Ավտոմեքենաների և մոտոցիկլետների վաճառքի, տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ |
9961.00000 |
| Հյուրանոցների և ռեստորանների ծառայություններ | 9964.00000 |
| Տրանսպորտային ծառայություններ (ցամաքային ծովային, օդային)` մարդատար, բեռնատար և այլն | 9970.00000- 9974.69000, 9974.80000 9974.90000 |
| Ծառայություններ տուրիզմի բնագավառում | 9974.70000- 9974.72000 |
| Կապի և փոստերի ծառայություններ |
9975.00000- |
| Ֆինանսական ծառայություններ | 9981.00000- 9981.19000 |
| Ապահովագրական ծառայություններ (կյանքի, ունեցվածքի, տրանսպորտային միջոցների, բեռների և այլն) |
9981.20000- |
| Ֆինանսական օժանդակ ծառայություններ (ֆինանսական շուկաների կազմակերպման, ֆոնդային բորսաների գործունեության հետ կապված) |
9981.30000 |
| Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ | 9982.00000 |
| Վարձակալության ծառայություններ (վարձակալություն առանց անձնակազմի, անձնական օգտագործման առարկաների և կենցաղային ապրանքների) |
9983.00000 |
| Համակարգչային տեխնիկայի ծառայություններ և դրա հետ կապված սպասարկում |
9984.00000 |
| Ծառայություններ հետազոտությունների և մշակումների բնագավառում | 9985.00000 |
| Ծառայություններ իրավաբանական, հաշվապահական, շուկայական հետազոտությունների բնագավառներում, խորհրդատվական ծառայություններ ճարտարապետության, ճարտարագիտության (ինժեներային) և այլ տեխնիկական բնագավառներում |
9986.00000- |
| Գովազդային և առևտրային (կոմերցիոն) այլ ծառայություններ |
9987.00000- |
| Հետաքննությունների անցկացման և անվտանգության ապահովման ծառայություններ |
9987.30000 |
| Ծառայություններ գյուղատնտեսության, լեռնաարդյունահանման և վերամշակման բնագավառներում |
9988.00000 |
| Տպագրական ծառայություններ | 9988.44200 |
| Մետաղներից արտադրանքի, մեքենաների և սարքավորումների արտադրությանը վերաբերող ծառայություններ (ներառյալ մեքենաների ու սարքավորումների մոնտաժումը) |
9988.50000- |
| Նորոգման ծառայություններ | 9988.60000- 9988.68000 |
| Էներգիայի բաշխման ծառայություններ | 9988.70000 |
| Ոչ նյութական ակտիվներ | 9989.00000 |
| Վարչական կառավարական ծառայություններ | 9991.00000 |
| Հասարակությանը մատուցվող ընդհանուր ծառայություններ | 9991.20000- 9991.29000 |
| Ծառայություններ կրթության բնագավառում |
9992.00000 |
| Ծառայություններ առողջապահության բնագավառում և սոցիալական բնագավառում |
9993.00000 |
| Ծառայություններ այլ բնագավառներում | 9994.00000- 9999.00000 |
| Ծանոթագրություն. | Ծառայությունների դասակարգման ծածկագրերի մանրամասն դասակարգումը տրված է արտաքին տնտեսական գործունեության ծառայությունների դասակարգչում: |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 02.07.2001, N 588 | 02.07.2001, N 88 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|