Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 նոյեմբերի 2016 թվականի N 45
34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ. ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի նիստի N 45 |
ՆԱԽԱԳԻԾ
ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐԸ -ARM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Ընթացիկ գործառնություններ)
(Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ)
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
և
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
միջև
ԱՄՍԱԹԻՎ
ARM 46220
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Ընթացիկ գործառնություններ)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, թվագրված թվականի, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ («ԱԶԲ») միջև:
Հիմք ընդունելով այն, որ.
(Ա) ԱԶԲ-ն ստացել է Վարկառուից 2016թ. հոկտեմբերի 4 ամսաթվով թվագրված՝ զարգացման քաղաքականության վերաբերյալ գրությունը («Քաղաքականության գրություն»), որտեղ սահմանված են որոշակի նպատակներ, քաղաքականություններ և գործողություններ, որոնք նկարագրված են սույն Վարկային Համաձայնագրի Ժամանակացույց 1-ում և նախագծված են՝ զարգացնելու ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտները («Ծրագիր»),
(Բ) Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին՝ Ծրագրի իրականացման համար վարկ ստանալու նպատակներով,
(Գ) ԱԶԲ-ն համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսների միջոցներից, սույն համաձայնագրով սահմանված դրույթներով և պայմաններով,
ՍՈՒՅՆՈՎ կողմերը համաձայնության են գալիս հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I
Վարկային Կանոնակարգ, Սահմանումներ
Բաժին 1.01. ԱԶԲ-ի 2001թ. հուլիսի 1-ի Ընթացիկ գործառնությունների վարկային կանոնակարգի («Վարկային Կանոնակարգ»)՝ ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսներից ֆինանսավորվող LIBOR-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող բոլոր դրույթները սույնով կիրառելի են դառնում սույն Վարկային Համաձայնագրի նկատմամբ՝ նույն ուժով և ազդեցությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այս համաձայնագրում, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների.
(ա) Բաժին 2.01(49)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
49. «Ծրագիր»/“Program” եզրույթը նշանակում է այն ծրագիրը, որի համար ԱԶԲ-ն համաձայնել է Վարկ տրամադրել, ինչպես նկարագրված է Վարկային Համաձայնագրում, և ընդ որում այդ նկարագրությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնությամբ:
(բ) «Ծրագիր»/“Project” եզրույթը, որտեղ էլ որ օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիր»/“Program” եզրույթով:
(գ) Բաժին 2.01(51)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
51. «Ծրագիրն իրականացնող մարմին» եզրույթը նշանակում է միավոր կամ միավորներ, որոնք պատասխանատու են Ծրագրի իրականացման համար՝ ինչպես նշված է Վարկային Համաձայնագրում:
(դ) «Ծրագիրն իրականացնող մարմին» / “Prօject Execսtiոg Ageոcy” եզրույթը, որտեղ էլ որ օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիրն իրականացնող մարմին» /“Program Executing Agency” եզրույթով
(ե) Բաժին 3.03-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
Պարտավորության վճար; Փոխառություն: (ա) Վարկի չօգտագործված գումարի մասով Վարկառուն վճարում է պարտավորության վճար՝ Վարկային համաձայնագրում սահմանված դրույքաչափի և պայմանների համաձայն:
(բ) ԱԶԲ-ն Վարկառուին կտրամադրի վարկ՝ Վարկային համաձայնագրով նախատեսված դրույքաչափով, որն անփոփոխ կմնա վարկի գործողության ժամանակահատվածում: ԱԶԲ-ն վարկի գումարը կկիրառի Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարների նկատմամբ:
(զ) Բաժին 3.06-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
Փոխհատուցում: (ա) ԱԶԲ-ի կողմից նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարները նվազեցնելու մասին հայտարարություն կատարելու պարագայում, ԱԶԲ-ն կփոխհատուցի ցանկացած վարկառուին, որն ունի չմարված վարկային գումարներ, որոնց նկատմամբ կիրառվել է բարձր տոկոսագումար: Վերադարձվող գումարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի և նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի տարբերությունը (արտահայտված տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի չմարված մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի բոլոր ժամանակահատվածների համար՝ սկսած նոր տրամադրվող վարկերի նկատմամբ նվազեցված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարի, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն որևէ կիսամյակի ընթացքում ունեցել է խնայողություններ, ապա ԱԶԲ-ն գումարներ կվերադարձնի Վարկառուին: Վերադարձվող գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (արտահայտված տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն վերադարձված գումարը կիրառելու է այն տոկոսագումարների նկատմամբ, որոնք ենթակա են վճարման վարկառուի կողմից տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
(է) Բաժին 3.07-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
Հավելավճար: ա) Եթե ԱԶԲ-ն հայտարարի, որ բարձրացվելու են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ ֆիքսված տոկոսագումարները, ապա ցածր տոկոսագումարների կիրառմամբ չմարված վարկ ունեցող վարկառուն ԱԶԲ-ին վճարում է հավելավճար: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) նոր տրամադրվող վարկերի ֆիքսված տոկոսագումարների և չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարի տարբերությունը (արտահայտված տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով՝ (ii) վարկի չմարված մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի այն բոլոր տոկոսագումարների վճարման ժամանակահատվածների համար, որոնք սկսվում են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ բարձրացված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:
բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարի, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն որևէ կիսամյակի ընթացքում ունեցել է հավելյալ ծախսեր, ապա Վարկառուն ԱԶԲ-ին կվճարի հավելավճարներ: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (արտահայտված տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն հավելավճարի գումարները ավելացնելու է Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսագումարին տոկոսների վճարման ժամանակահատվածի համար՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:
(ը) Բաժին 6.01(b)-ն հանվել է և փոխարինվել հետևյալով.
(բ) ԱԶԲ-ի և Վարկառուի միջև այլ համաձայնության բացակայության պարագայում, մինչև Ուժի մեջ մտնելու օրը կատարված վճարումներից առհանումներ չեն իրականացվում
Բաժին 1.02. Սույն Վարկային համաձայնագրում օգտագործված՝ Վարկային կանոնակարգում սահմանված եզրույթները գործածված են Վարկային կանոնակարգում սահմանված իմաստներով, բացառությամբ սույն փաստաթղթում դրանք փոփոխվելու կամ այլ համատեքստում կիրառվելու դեպքերի: Սույն Վարկային համաձայնագրում գործածված հավելյալ եզրույթները կիրառված են հետևյալ իմաստներով.
(ա) «ՀԱՃՏ» նշանակում է ՀՀ ՏԿՏՏՆ ներքո գործող Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն,
(բ) «Համարժեք միջոցներ տեղական արժույթով» նշանակում է տեղական արժույթ, որը Ծրագրի շրջանակներում առաջացել է Վարկի միջոցներից և որին հղում կա սույն Վարկային Համաձայնագրի Ժամանակացույց 4-ի պարբերություն 5-ում:
(գ) «Դեպոզիտային հաշիվ» նշանակում է այն հաշիվը, որը նշված է սույն Վարկային Համաձայնագրի Ժամանակացույց 3-ի պարբերություն 3-ում:
(դ) «Առաջին մասնաբաժին» նշանակում է առաջին մասհանման ենթակա վաթսուն միլիոն ԱՄՆ դոլարին ($60,000,000) համարժեք գումարի չափով վարկային միջոցներից մասը,
(ե) «Իրականացնող միավորներ» նշանակում է ՖՆ , ԷԵԲՊՆ, ՏԿՏՏՆ, ՀԾԿՀ և ՋՏՊԿ կամ դրանցից յուրաքանչյուրի իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար, ինչպես նկարագրված է սույն Վարկային Համաձայնագրի Ժամանակացույց 4-ի պարբերություն 1-ում:
(զ) «Վարկային հատկացումների ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի վարկային հատկացումների ձեռնարկը (ընդունված 2015թ., որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է):
(է) «ԷԵԲՊՆ» նշանակում է Վարկառուի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն կամ նրա ցանկացած իրավահաջորդը:
(ը) «ՖՆ» նշանակում է Վարկառուի Ֆինանսների նախարարություն կամ նրա ցանկացած իրավահաջորդը:
(թ) «ՏԿՏՏՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն կամ նրա ցանկացած իրավահաջորդը:
(ժ) «Քաղաքականության աղյուսակ» նշանակում է Վարկառուի և ԱԶԲ-ի կողմից համաձայնեցված և Քաղաքականության գրությանը կցված քաղաքականության աղյուսակ, որը սահմանում է Վարկառուի կողմից Ծրագրի շրջանակներում իրականացված կամ իրականացվելիք գործողությունները:
(ժա) «Ծրագիրն իրականացնող մարմին», Վարկային կանոնակարգի իմաստով և դրա նպատակներից ելնելով, նշանակում է ՖՆ կամ նրա ցանկացած իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար և պատասխանատու է Ծրագրի իրականացման համար:
(ժբ) «ՀԾԿՀ» նշանակում է Վարկառուի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ նրա ցանկացած իրավահաջորդը:
(ժգ) «ՋՏՊԿ» նշանակում է Վարկառուի Ջրային տնտեսության պետական կոմիտե կամ նրա ցանկացած իրավահաջորդը,
(ժդ) «Երկրորդ մասնաբաժին» նշանակում է Առաջին մասնաբաժնի օգտագործումից հետո Վարկային հաշվի վրա գտնվող Վարկային միջոցների հաշվեկշիռը, որը ենթակա է մասհանման սույն Վարկային համաձայնագրի Հավելված 3-ի 6-րդ բաժնի դրույթներով սահմանված կարգով և վերջիններիս համապատասխան:
ՀՈԴՎԱԾ II
Վարկը
Բաժին 2.01. (ա) ԱԶԲ-ն համաձայնում է Վարկառուին ԱԶԲ-ի սովորական կապիտալ ռեսուրսներից տրամադրել իննսուն միլիոն ԱՄՆ դոլարի ($ 90,000,000) չափով վարկ և նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխանակման միջոցով` սույն Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներին համապատասխան:
(բ) Վարկն ունի մայր գումարի 12 տարի մարման ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված` համաձայն սույն բաժնի «գ» պարբերության:
(գ) Սույն Բաժնի (բ) պարբերության մեջ օգտագործված «արտոնյալ ժամանակահատված» եզրույթը նշանակում է մայր գումարի առաջին վճարման ժամկետին նախորդող ժամանակահատվածը՝ համաձայն սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ում սահմանված մարման ժամանակացույցի:
Բաժին 2.02. Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսներ առհանված և դեռևս չվճարված վարկի մայր գումարի դիմաց: Յուրաքանչյուր տոկոսագումարի ժամանակահատվածի համար վճարման չափը հավասար է հետևյալի գումարին.
(ա) LIBOR և
(բ) 0.60%՝ ինչպես նախատեսված է Վարկային կանոնակարգի Բաժին 3.02-ով, հանած 0.10% փոխառություն, ինչպես նախատեսված է Վարկային կանոնակարգի Բաժին 3.03-ով:
Բաժին 2.03. Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15%-ի չափով պարտավորության վճար: Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)` սկսած սույն Վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից 60 օր հետո:
Բաժին 2.04. Վարկի տոկոսագումարը և այլ վճարները կատարվում են տարեկան երկու անգամ՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ին և մայիսի 15-ին:
Բաժին 2.05. Վարկառուն Վարկային հաշվից առհանված՝ Վարկի մայր գումարը վերադարձնում է սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ում սահմանված դրույթների համաձայն:
Բաժին 2.06. (ա) Պարտքի կառավարումը դյուրին դարձնելու նպատակով Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել Վարկի պայմաններում հետևյալ փոփոխությունները կատարելու խնդրանքով.
(i) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի՝ ինչպես առհանված և չծախսված, այնպես էլ չառհանված, Արժույթի փոփոխություն որևէ այլ Հաստատված արժույթի,
(ii) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի՝ ինչպես առհանված, այնպես էլ դեռևս չվճարված, նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմքի փոխարինում լողացող դրույքից ֆիքսված դրույքի կամ հակառակը
(iii) Վարկի ընդհանուր մայր գումարի կամ դրա մի մասի՝ ինչպես առհանված, այնպես էլ դեռևս չվճարված, նկատմամբ կիրառելի լողացող դրույքի սահմանափակում՝ այդ լողացող դրույքի նկատմամբ տոկոսադրույքի սահմանային չափը հաստատելու կամ տոկոսադրույքի առավելագույն և նվազագույն չափերը սահմանելու միջոցով:
(բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն կատարված և ԱԶԲ-ի կողմից ընդունելի փոխարկման առաջարկը համարվում է «Փոխարկում»՝ ինչպես սահմանված է Վարկային կանոնակարգի 2.02(6) բաժնում, և իրականացվում է Վարկային կանոնակարգի Հոդված 5-ի և Փոխարկման ուղեցույցերի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի միջոցների օգտագործումը
Բաժին 3.01. Վարկառուն ապահովում է, որ վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ սույն Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համաձայն:
Բաժին 3.02. Վարկի միջոցները առհանվում են համաձայն սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 3-ի պայմանների: Նշված ժամանակացույցը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայվել՝ ԱԶԲ-ի և Վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Բաժին 3.03. Վարկային կանոնների Մաս 9.02-ում նախատեսված նպատակներով վարկային հաշվից առհանումներ կատարելու վերջնաժամկետն է [2017թ. դեկտեմբերի 31]-ը կամ այլ ժամկետ, որի շուրջ ԱԶԲ-ն և Վարկառուն ժամանակ առ ժամանակ համաձայնություն ձեռք կբերեն:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ պայմաններ
Բաժին 4.01. (ա) Վարկառուն ապահում է Ծրագրի իրականացումը պատշաճ պատասխանատվությամբ և արդյունավետությամբ և տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման ընդունելի գործընթացներին համապատասխան:
(բ) Ծրագիրն իրականացնելիս Վարկառուն կատարում է կամ ապահովում է սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 4-ում նախատեսված պարտավորությունների կատարումը:
Բաժին 4.02. Ի լրումն Վարկային միջոցների, Վարկառուն անհրաժեշտ ժամկետներում և ԱԶԲ-ի համար ընդունելի պայմաններով և դրույթներով, հասանելի է դարձնում Ծրագրի իրականացման և Ծրագրի ենթակառուցվածքների շահագործման և պահպանման համար պահանջվող ֆինանսական միջոցները, ենթակառուցվածքները և ծառայությունները, հողը և այլ ռեսուրսները:
Բաժին 4.03. Վարկառուն ապահովում է, որ իր գերատեսչությունների և լիազոր մարմինների՝ Ծրագրի իրականացման հետ կապված գործունեությունն իրականացվի և համակարգվի հիմնավոր վարչական քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան:
Բաժին 4.04. (ա) Որպես Վարկային կանոնակարգի Բաժին 7.04-ում նշված հաշվետվությունների և տեղեկատվության մի մաս, Վարկառուն ԱԶԲ-ին է տրամադրում կամ ապահովում է Ծրագրի իրականացմանն առնչվող, ԱԶԲ-ի կողմից պահանջված նման բոլոր հաշվետվությունների և տեղեկատվության տրամադրումը՝ ներառյալ Քաղաքականության գրության մեջ նշված թիրախների իրագործման և գործողությունների կատարման մասով:
(բ) Առանց սահմանափակելու վերը նշվածի կամ Վարկային Կանոնակարգի Բաժին 7.04-ի ընդհանրությունը, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի, կամ կազմակերպի,որպեսզի տրամադրվեն՝ եռամսյակային հաշվետվություններ Ծրագրի իրականացման, ինչպես նաև սահմանված նպատակների իրականացման և Քաղաքականության գրությամբ սահմանված գործողությունների իրականացման վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ V
Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Բաժին 5.01. Որպես Վարկային կանոնակարգի Բաժին 10.01(զ)-ի նպատակներով սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայման սահմանվում է հետևյալը. Առաջին մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ քաղաքականության գործողությունները պետք է իրականացված լինեն ԱԶԲ համար ընդունելի ձևով, ինչպես սահմանված է Քաղաքականության վերաբերյալ գրությամբ:
Բաժին 5.02. Սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում Վարկային համաձայնագրի կնքման ամսաթվից 90 օր հետո ընկած ամսաթիվը` Վարկային կանոնակարգի Բաժին 10.04-ի նպատակների համար:
ՀՈԴՎԱԾ VI
Այլ Դրույթներ
Բաժին 6.01. Վարկառուի ֆինանսների նախարարը հանդես է գալիս որպես Վարկառուի ներկայացուցիչ՝ Վարկային կանոնակարգի Բաժին 12.02-ի նպատակների համար:
Բաժին 6.02. Վարկային կանոնակարգի Բաժին 12.01-ի նպատակներով ներկայացվում են հետևյալ հասցեները.
Վարկառու.
ՀՀ ֆինանսների նախարարություն
Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, 0011
Մելիք-Ադամյան 1
Ֆաքս՝
(37411) 800-132
Հեռախոս՝
(37411) 800-335
ԱԶԲ.
Ասիական զարգացման բանկ
Ֆիլիպիններ, ք. Մանդալույոնգ,
1550 Մետրո Մանիլա,
ԱԶԲ պողոտա 6
Ֆաքս՝
(632) 636-2444
(632) 636-2424.
ՎԵՐՈՆՇՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ սույն համաձայնագրի կողմերը՝ գործելով իրենց պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով, իրենց անունից ստորագրում են սույն Վարկային համաձայնագիրը վերը նշված օրվա դրությամբ և այն փոխանցում են ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
___________________________
Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
___________________ [անունը և պաշտոնը]
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1
Ծրագրի նկարագրություն
1. Ծրագրի սկզբունքային նպատակն է ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարման և կայունության բարելավումը, ներառյալ՝ (i) Հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների կարգավորման բարելավում, (ii) Ավելացած ֆինանսավորում և բարելավված գործառնություններ ճանապարհային ոլորտում, (iii) Ֆինանսավորման ավելացում և գործառնությունների բարելավում ջրային ոլորտում, և (iv) Էլեկտրաէներգետիկայի ոլորտում մրցակցության մակարդակի բարձրացում և եկամուտների ձևավորում: Ծրագրիրն ավելի մանրամասն նկարագրված է Քաղաքականության գրության մեջ:
2. Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2
Վարկի մարման ժամանակացույց
(Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր, Փուլ 2)
1. Ստորև բերված աղյուսակում ներկայացվում են վարկի մայր գումարի մարման ամսաթվերը և դրանցից յուրաքանչյուրի ժամանակ վճարվելիք՝ վարկի ընդհանուր մայր գումարի մասնաբաժինը՝ արտահայտված տոկոսներով (վճարման մասնաբաժինները): Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ առհանված լինելու դեպքում, Վարկառուի կողմից վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի դրությամբ մարվող վարկի մայր գումարը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից հետևյալ կերպ. (ա) վարկի ընդհանուր մայր գումարը, որն առհանվել է և չի վերադարձվել մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ, բազմապատկելով բ) մայր գումարի յուրաքանչյուր մարման օրվա դրությամբ վճարման մասնաբաժնով, իսկ նման մարման գումարն ըստ անհրաժեշտության ճշգրտվում է՝ սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նշված գումարները նվազեցնելու նպատակով, որոնց նկատմամբ կիրառվում է արժույթի փոխարկումը:
Վճարման ամսաթիվ |
Վճարման ենթակա գումարը | ||
15 Նոյեմբերի 2019 |
4.166667 | ||
15 Մայիսի 2020 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2020 |
4.166667 | ||
15 Մայիսի 2021 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2021 |
4.166667 | ||
15 Մայիսի 2022 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2022 |
4.166667 | ||
15 Մայիսի 2023 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2023 |
4.166667 | ||
15 Մայիսի 2024 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2024 |
4.166667 | ||
15 Մայիսի 2025 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2025 |
4.166667 | ||
15 Մայիսի 2026 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2026 |
4.166667 | ||
15 Մայիսի 2027 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2027 |
4.166667 | ||
15 Մայիսի 2028 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2028 |
4.166667 | ||
15 Մայիսի 2029 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2029 |
4.166667 | ||
15 Մայիսի 2030 |
4.166667 | ||
15 Նոյեմբերի 2030 |
4.166667 | ||
15 Մայիսի 2031 |
4.166659 | ||
Total |
100.000000 | ||
Ժամանակացույց 2
2. Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու դեպքում, Վարկառուի կողմից վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվի դրությամբ մարվող վարկի մայր գումարը որոշվում է հետևյալ կերպ.
ա) Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկային միջոցների առհանման չափով Վարկառուն վերադարձնում է այդպիսի օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով:
(բ) Վարկի մայր գումարի առաջին մարման օրվանից հետո ցանկացած առհանման դեպքում գումարները վերադարձվում են նման առհանմանը հաջորդող առաջին մարման օրվա դրությամբ, իսկ վճարման ենթակա գումարի չափը սահմանում է ԱԶԲ-ն՝ այդպիսի յուրաքանչյուր առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սույն Ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված՝ մայր գումարի տվյալ մարման օրվա դրությամբ սկզբնական Վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ այդ օրը կամ դրանից հետո ընկնող մայր գումարի մարման օրերի մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարը: Վճարվող նման գումարներն ըստ անհրաժեշտության ճշգրտվում են՝ սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նշված ցանկացած գումարը նվազեցնելու նպատակով, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխարկումը:
3. Բացառապես վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվա դրությամբ վճարվելիք մայր գումարները հաշվարկելու նպատակներով, վարկի մայր գումարի ցանկացած մարման օրվան նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկվում են որպես առհանված և չվճարված՝ առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվա դրությամբ և ենթակա են վճարման՝ առհանման օրվան հաջորդող վարկի մայր գումարի երկրորդ մարման օրվանից սկսած մարման յուրաքանչյուր ամսաթվին:
4. Անկախ սույն Ժամանակացույցի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դրույթներից, վարկի մայր գումարի առհանված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հաստատված արժույթի փոխարկելու դեպքում, նման հաստատված արժույթի փոխարկված գումարի չափը, որը ենթակա է վճարման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Վարկի մայր գումարի մարման ցանկացած օրվա դրությամբ, սահմանվում է ԱԶԲ-ի կողմից՝ անմիջապես նշված փոխարկումից առաջ եղած արժույթով արտահայտված գումարը բազմապատկելով կա՛մ (i) արժույթի փոխարժեքով, որն արտացոլում է ԱԶԲ-ի կողմից տվյալ փոխարկման հետ կապված արժույթի հեջավորման գործարքի շրջանակներում վճարվելիք՝ Հաստատված արժույթով մայր գումարները, կա՛մ, եթե ԱԶԲ-ն Փոխարկման ուղեցույցերի համաձայն այդպես որոշի, (ii) Սահմանված տոկոսադրույքի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով:
5. Եթե վարկի մայր գումարի առհանված և չվճարված մասը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է Վարկի մեկից ավելի արժույթներով, ապա սույն Ժամանակացույցի դրույթները կիրառվում են յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարի համար առանձին, այնպես որ յուրաքանչյուր արժույթով արտահայտված գումարի համար մշակվի մարման առանձին ժամանակացույց:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3
Վարկային միջոցների առհանումը
1. Բացառությամբ սույն Ժամանակացույցով սահմանված ձևի և ԱԶԲ-ի հետ այլ համաձայնության ձեռք բերման դեպքերի, վարկային միջոցները հատկացվում են Վարկային հատկացումների ձեռնարկին համապատասխան:
2. Վարկառուն ԱԶԲ-ին է ներկայացնում Վարկային հաշվից առհանում կատարելու դիմում, որը կազմվում է ԱԶԲ-ի կողմից ընդունելի ձևով:
3. (ա) Վարկային հաշվից առհանում կատարելու վերաբերյալ առաջին դիմումը ԱԶԲ-ին ներկայացնելուց առաջ Վարկառուն նշում է ՀՀ Կենտրոնական Բանկի հաշիվ (Դեպոզիտային հաշիվ), որին մուտքագրվում են Վարկային Հաշվից կատարվող բոլոր առհանումները: Դեպոզիտային հաշիվը բացվում, կառավարվում և փակվում է ԱԶԲ-ի համար ընդունելի դրույթներին և պայմաններին համապատասխան:
(բ) Դեպոզիտային հաշվի հետ կապված վարվում են առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ, ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքների համաձայն: ԱԶԲ-ի պահանջով, Վարկառուն կազմակերպում է Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքը ընդունելի են ԱԶԲ-ի համար, համապատասխանում են աուդիտի միջազգային ստանդարտներին կամ ԱԶԲ-ի համար ընդունելի՝ դրանց տեղական համարժեքին: Դրանք կազմելուց հետո կարճ ժամկետում, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս անց, աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների կարծիքները տրամադրվում են ԱԶԲ-ին՝ անգլերեն լեզվով:
4. Սույն Ժամանակացույցի Առդիր 1-ում նշված որևէ հոդվածի ֆինանսավորման նպատակով Վարկային միջոցներ չեն կարող առհանվել:
5. Վարկառուն կարող է առհանել Առաջին մասնաբաժինը՝ սույն Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
6. Անկախ սույն Վարկային համաձայնագրի այլ դրույթներից և բացառությամբ ԱԶԲ-ի՝ այլ համաձայնության դեպքերի, Երկրորդ մասնաբաժնի համար Վարկային հաշվից մասնահումների չպետք է արվեն, քանի դեռ ԱԶԲ-ը, Վարկառուի հետ խորհրդակցելուց հետո, չի ստացել հավաստիացում առ այն, որ (ա) Ծրագիրն իրականացնելիս Վարկառուի կողմից արձանագրվել է բավարար առաջընթաց, (բ) Առաջին մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ և իրականացված նախապայմանները շարունակում են պահպահվել Վարկառուի կողմից, և (գ) Վարկառուն իրականացրել է սույն ժամանակացույցի 2-րդ Առդիրով սահմանված մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ քաղաքականության գործողությունները:
Ժամանակացույց 3-ի Առդիր 1
Արգելված ծախսերի ցանկ
Ստորև բերված հոդվածների ֆինանսավորման նպատակով Վարկային միջոցների առհանումներ չեն կատարվում.
(i) ծախսեր այնպիսի ապրանքների գնման համար, որոնք ներառված են Միավորված Ազգերի Կազմակերպության Ստանդարտ Միջազգային Առևտրի Դասակարգման Փոփոխություն 3-ի (ՍՄԱԴ, Փոփ. 3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում, կամ ցանկացած ապագա փոփոխությունների արդյունքում ՍՄԱԴ-ի մեջ ներառման ենթակա խմբերում կամ ենթախմբերում, ինչպես նշվում է ԱԶԲ-ի՝ Վարկառուին ուղղվող ծանուցման մեջ.
Աղյուսակ. Արգելված ապրանքներ
______________________________________________________________________________
Գլուխ | Բաժին | Ապրանքների նկարագրություն |
112 |
Ալկոհոլային խմիչքներ |
||
121 |
Չմշակված ծխախոտ, ծխախոտի թափոններ | ||
122 |
Մշակված ծխախոտ (ծխախոտը փոխարինող նյութ պարունակող կամ չպարունակող) | ||
525 |
Ռադիոակտիվ նյութեր և դրանց հետ կապված նյութեր | ||
667 |
Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված | ||
718 |
718.7 |
Ատոմային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի էլեմենտներ (քարթրիջներ), չճառագայթված, ատոմային ռեակտորների համար | |
728 |
728.43 |
Ծխախոտի մշակման սարքավորումներ | |
897 |
897.3 |
Ոսկերչական զարդեր՝ ոսկու, արծաթի կամ պլատինի խմբին պատկանող մետաղներից (բացառությամբ ժամացույցների և ժամացույցների պատյանների) և ոսկերիչների և արծաթագործների աշխատանքներ (ներառյալ տեղադրված թանկարժեք քարերը) | |
971 |
Ոսկի, ոչ դրամական (բացառությամբ ոսկու հանքանյութի և խտանյութերի) |
________________________________________________________________________________________
Աղբյուրը՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն:
(ii) ծախսեր Վարկառուի արժույթով կամ այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են Վարկառուի երկրից,
(iii) ծախսեր այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են այնպիսի պայմանագրի շրջանակներում, որը ֆինանսավորելու է կամ համաձայնել է ֆինանսավորել որևէ տեղական կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն՝ ներառյալ ԱԶԲ-ից ստացված որևէ վարկի կամ դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած պայմանագրի շրջանակներում,
(iv) ծախսեր այնպիսի ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ ռազմականացված նպատակների համար կամ շքեղության նպատակներով օգտագործման համար,
(v) թմրանյութերի համար ծախսեր,
(vi) ծախսեր շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունն, օգտագործումը և ներկրումն արգելված են Վարկառուի օրենսդրությամբ կամ միջազգային այնպիսի համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն
(vii) ծախսեր, որոնք կատարվել են որևէ վճարի հաշվին, որն արգելված է Վարկառուի կողմից՝ համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության Խարտիայի Գլուխ VII-ի շրջանակներում ընդունված՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի որոշման:
Ժանամակացույց 3-ի Առդիր 2
Երկրորդ մասնաբաժնի տրամադրման համար անհրաժեշտ քաղաքականության գործողություններ
I. Հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների կարգավորման բարելավում
1. Բոլոր պետական մարմինների համար ծրագրային բյուջետավորման իրականացման ուղեցույցները պետք է հրապարակված լինեն ՖՆ կողմից և 2019թ. բյուջեի համար ծրագրային բյուջետավորումը պետք է իրականացված լինի ՏԿՏՏՆ, ՋՏՊԿ և ԷԵԲՊՆ կողմից:
2. ՀԾԿՀ-ի կողմից պետք է իրականացված լինի իր թափանցիկությունը և հաշվետվողականությունը բարձրացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագիր:
3. ՀԾԿՀ--ի կողմից պետք է ընդունված լինեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) շահագործման կանոնները և պայմանագրերի օրինակելի ձևերը:
4. ՀԾԿՀ-ի բյուջեն 2018թ.-ի համար պետք է ավելացված լինի՝ վերջինիս կողմից ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով նախատեսված պահանջներն իրականացնելու համար:
II. Ավելացած ֆինանսավորում և բարելավված գործառնություններ ճանապարհային ոլորտում
5. 2018 և 2019 թթ.-ի համար ճանապարհների պահպանմանն ուղղվող բյուջեն պետք է ավելացված լինի, համապատասխանաբար, 47% և 82%-ով՝ 2016 թ.-ի համեմատ, չհաշված դոնորների ֆինանսավորումը:
6. ՏԿՏՏՆ-ն պետք է կնքած լինի ճանապարհների վերականգնման առնվազն մեկ պայմանագիր, որում արտացոլվում են նոր նվազագույն պահանջները։
7. ՏԿՏՏՆ-ն պետք է կնքած լինի (i) կատարողականի վրա հիմնված առնվազն մեկ պայմանագիր (ii) արժեքի ինդեքսավորմամբ առնվազն մեկ պայմանագիր, (iii) առնվազն մեկ պայմանագիր՝ ստանդարտ 5 տարիներից տարբերվող ժամանակահատվածի համար, (iv) պարբերական պահպանման առնվազն մեկ պայմանագիր։
8. ՀԱՃՏ-ն պետք է տեղադրած լինի երթևեկության ինտենսիվության հաշվարկի առնվազն 10 նոր կայաններ կատարում է ճանապարհների ծածկի առնվազն 1200 կմ-ի վիճակի ուսումնասիրություն։
9. Կառավարությունը պետք է իրականացրած լինի ՀԱՃՏ գործառնական ուսումնասիրություն՝ ՀԱՃՏ կազմակերպական կառուցվածքի ուժեղացման, որոշումների կայացման ոլորտում թափանցիկության, կարողությունների և գործառնական արդյունավետության բարձրացման նպատակով:
III. Ֆինանսավորման ավելացում և գործառնությունների բարելավում ջրային ոլորտում
10. ՋՏՊԿ-ն պետք է պայմանագիր է կնքած լինի անկախ ընկերության հետ՝ պայմանագրի շրջանակներում հիմնական կատարողական ցուցանիշների հետ մասնավոր վարձակալի համապատասխանությունը աուդիտի ենթարկելու նպատակով, և վարձակալը պետք է նշանակած լինի ֆինանսական աուդիտորի։
11. ՋՏՊԿ-ի Ներդրումների պլանավորման և գույքի կառավարման վարչությունում պետք է նշանակված լինեն առնվազն 12 արհեստավարժ աշխատակիցներ վարչության մանդատն իրագործելու նպատակով և ուղեցույցերը պետք է ներդրված լինեն:
12. ՋՏՊԿ-ն պետք է մշտադիտարկած լինի ջրային ոլորտի ռազմավարության իրականացումը և արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացրած լինի կառավարությանը։
13. Կառավարությունը պետք է պատրաստած լինի ջրահեռացման օրենսդրական փոփոխությունների նախագիծը՝ ջրահեռացման կառավարման կազմակերպումը բարելավելու համար:
IV. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում մրցակցության մակարդակի բարձրացում և եկամուտների ձևավորում
14. Կառավարության համաձայնություն էլեկտրաէներգիայի շուկայի նոր կառուցվածքի վերաբերյալ և գործողությունների ժամկետային ծրագրի հաստատում՝ էլեկտրաէներգիայի նոր մրցակցային շուկայի ներդրման համար:
15. Կառավարությունը Էլեկտրաէներգետիկայի մասին փոփոխված օրենքը պետք է ներկայացրած լինի Ազգային ժողովի քննարկմանը։
16. Կառավարությունը պետք է ներկայացրած լինի ցանցային Կանոնակարգ՝ անդրսահմանային և միջպետական առևտրի հնարավորություն ստեղծելու նպատակով:
17. ՀԾԿՀ-ն պետք է ներդրած լինի շուկայի կաննոներ էլեկտրաէներգիայի մրցակցային առևտրի համար՝ և ապահովի բաշխման սակագնի կիրառումը:
18. ՖՆ-ը պետք է իրականացրած լինի պայմանական պարտավորությունների վերաբերյալ ուսումնասիրությունը ՝ էլեկտրաէներգետիկայի և ջրամատակարարման ոլորտներում մասնավոր կոնտրագենտների հետ կնքվող պայմանագրերի հետ կապված։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 4
Ծրագրի Իրականացում և այլ հարցեր
Իրականացման կազմակերպում
1. ՖՆ-ը հանդիսանում է Ծրագիրն իրականացնող մարմին և պատասխանատու է Ծրագրի ընդհանուր իրականացման, այդ թվում՝ բոլոր քաղաքականության միջոցառումների հետ համապատասխանության, մասհանումների և գրանցումներ վարելու համար: ՖՆ-ը, ԷԵԲՊՆ-ը, ՏԿՏՏՆ-ը, ՋՏՊԿ-ը և ՀԾԿՀ-ը հանդիսանում են Ծրագրիշրջանակներում իրենց համապատասխան բաղադրիչներն Իրականացնող միավորներ:
2. Վարկառուն ապահովում է, որ Իրականացնող միավորները համալրվեն համարժեք անձնակազմով և ապահովված լինեն Ծրագրի շրջանակներում իրենց գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական և այլ ռեսուրսներով:
Քաղաքականության միջոցառումներ և երկխոսություն
3. Վարկառուն ապահովում է, որ Քաղաքականության գրության և Քաղաքականության մատրիցայի մեջ սահմանված՝ Ծրագրի շրջանակներում ընդունված բոլոր քաղաքականության միջոցառումները շարունակեն ուժի մեջ մնալ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում և դրանից հետո:
4. Վարկառուն տեղեկացնում է ԱԶԲ-ին՝ օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, և ԱԶԲ-ին հնարավորություն է տրամադրում՝ դիտողություններ ներկայացնելու այդ քննարկումների արդյունքում առաջացած քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկների մասով: Մինչև այդպիսի որևէ առաջարկի վերջնական տարբերակի մշակումը և իրականացումը, Վարկառուն հաշվի է առնում ԱԶԲ-ի տեսակետները:
Տեղական արժույթով համարժեք միջոցների օգտագործումը
5. Վարկառուն ապահովում է, որ Տեղական արժույթով համարժեք միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համահունչ որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով:
Կառավարում և հակակոռուպցիոն գործողություններ
6. Վարկառուն, Ծրագիրն իրականացնող մարմինը և Իրականացնող միավորները պետք է. (ա) համապատասխանեն ԱԶԲ-ի Հակակոռուպցիոն Քաղաքականությանը (1998թ., առ այսօր կատարված փոփոխություններով) և ընդունեն, որ ԱԶԲ-ն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ կոռուպցիոն, խարդախ, դավադիր կամ հարկադրանք պարունակող պրակտիկաները, և (բ) համագործակցեն այդպիսի ցանկացած հետաքննության մասով և տրամադրեն նման հետաքննության բավարար կատարման համար անհրաժեշտ ողջ աջակցությունը:
Մշտադիտարկում և ուսումնասիրություն
7. Ծրագրի իրականացման ընթացքում Վարկառուն պետք է իրականացնի եռամսյակային պարբերական ուսումնասիրություններ Ծրագրի շրջանակները, իրականացման միջոցառումները, առաջընթացը և նպատակների իրականացումը գնահատելու նպատակով: Ի լրումս նշյալ պարբերական ուսումնասիրությունների, 2017թ. առաջին եռամսյակում պետք է իրականացվի միջնաժամկետ ուսումնասիրություն: Վարկառուն պետք է ապահովի, որ ԱԶԲ հնարավորություն ունենա մասնակցելու նման պարբերական և միջնաժամկետ ուսումնասիրություններին, և, որպես յուրաքանչյուր նման ուսումնասիրության բաղկացուցիչ մաս, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին գրավոր զեկույց տրամադրի Ծրագրում ներառված բարեփոխումների առաջընթացի և իրականացման վերաբերյալ: Քաղաքականության գործողությունները պետք է մշտադիտարկվեն ՖՆ կողմից, որը պատասխանատու է քաղաքականության գործողությունների իրականացման ապահովման և առաջընթացի արձանագրման համար: