ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 455
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.09.1994-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/9 սեպտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
23.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1994 թվականի N 455

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի փետրվարի 14-ի «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշ որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 10-ի N 520 որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետից հանել «և հողային ռենտա» բառերը.

բ) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի «Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողերի օգտագործումը կարգավորելու մասին» N 420 որոշման 5-րդ կետից հանել վերջին նախադասությունը.

նշված որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի համար գանձվում է հողի հարկ` «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 23-ի N 455 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 11-ի «Քաղաքացիներին` իրենց չհատկացված հողամասերում ինքնագլուխ շինարարություն կատարելու և ինքնագլուխ հողամասեր զբաղեցնելու համար հարկերով հարկելու մասին» N 256 որոշումը:

2. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի օգոստոսի 3-ի «ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի մայիսի 31-ի «Վերաբնակեցման գծով արտոնությունների մասին» N 364 որոշումը» N 413 որոշման 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը:

3. ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հունվարի 19-ի «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1978 թվականի նոյեմբերի 10-ի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նյութական, կենցաղային պայմանների հետագա բարելավման միջոցառումների մասին» N 907 որոշումը» N 20 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը` գյուղատնտեսական հարկին և հողային ռենտային վերաբերող մասում:

4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» N 319 որոշման 1-ին և 2-րդ կետերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետը` հողի հարկին վերաբերող մասում:

5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի դեկտեմբերի 30-ի «ԽՍՀՄ Մինսիտրների խորհրդի 1983 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյուղատնտեսական հարկի գծով արտոնությունների մասին» N 1128 որոշումը» N 750 որոշումը:

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի ապրիլի 4-ի «Ըստ առանձին շրջանների գյուղատնտեսական հարկի դրույքներ սահմանելու մասին» N 176 որոշումը:

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի սեպտեմբերի 28-ի «Գյուղատնտեսական հարկի գծով արտոնությունների մասին օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 613 որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 30-ի «ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» N 319 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 437 որոշումը: