Basic information
Number
N 40
Type
Որոշում
Act type
Base act (25.09.1995-10.09.2015)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.09.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.09.1995
Effective date
25.09.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1995 թ. N 40

Քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ», «ԷՐԵԲՈՒՆԻ» ԵՎ ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիները, որոնք հանդիսանում են օդանավակայանների հատուկ ռեժիմային գոտիներ:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1995 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ