«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված  | 
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն)
3. Նախարարությունը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, ըստ ձևերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում, և ընդերքօգտագործողին տրամադրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանք՝ համաձայն ձևի:
5. Ընդերքօգտագործողներն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են նախարարություն՝ հաշվառման:
6. Նախարարությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար ընդերքօգտագործողին տրամադրում է տեղեկատվություն տվյալ տեղամասի ուսումնասիրվածության աստիճանի մասին:
7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:
8. Ընդերքօգտագործողի կազմակերպաիրավական կարգավիճակի, երկրաբանական ուսումնասիրության ձևի և կատարվող աշխատանքների ծրագրի փոփոխությունների դեպքում, ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա, աշխատանքը վերագրանցվում է:
9. Ընդերքօգտագործողների՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:
10. Նախարարությունը կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնող անձանց տալիս է տեղեկանք-ծանուցագրեր հաշվետվության ընդունման մասին:
11. Պետական գրանցումից հետո կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են հաշվառման՝ գրանցամատյանում:
12. Հաշվառման վերցված փաստաթղթերը երկրաբանական ֆոնդում պահպանվում են անժամկետ:
13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
N ____________
| 
 
 Բանկի անվանումը ___________________________ (բանկի գրասենյակի անվանումը) | 
| NN | Ընդերքի երկրաբա- | Օգտա- | Աշխա- | Աշխա- | Երկրա- | Աշխատանքների կատարման ժամկետները (եռամսյակ, տարի) | Աշխատանք-ների նախա-գծային արժեքը (հազ. դրամ) | Ծանո- | |
| սկիզ- | ավար- | ||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| _________________________________________________ (երկրաբանական կազմակերպության անվանումը) 
 
 
 
 Կ.Տ. 
 Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները երկրաբանական ֆոնդում՝ 
 1. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցված են _____________ 200 թ. 
 ըստ գրանցամատյանի __________________________ 
 2. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում__________ գրանցման ենթակա չեն ___________ (նշել պատճառը) 
 3. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում __________ գրանցումը մերժված է ___________ (մերժման պատճառը) 
 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |