Գլխավոր տեղեկություն
Համար
N 396-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.01.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» հունվար 2025 թ.

N 396-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԳԻՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000160 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 01/26708-2024 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին միջնորդագիրը, համաձայն որի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 24090491 հանձնարարագրի հիման վրա՝ «ԱՐԳԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) (պետական գրանցման համարը՝ 290․110․965348, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ 02269891), ք. Երևան, Եկմալյան 1 հասցեում իրականացված ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս իրականացնում է դեղի մեծածախ իրացում, սակայն չունի «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր։

Վարույթի քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ընկերությունը չի դիմել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկում իրականացնելու համար:

Այնուհետև Տեսչական մարմնի 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ներկայացված թիվ 01/28017-2024 միջնորդությամբ հայտնվել է, որ Ընկերությանը 2023 թվականի հուլիսի 28-ի թիվ 3700-Ա հրամանով տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000160 անժամկետ լիցենզիայի կարգավիճակը գործող է և վերջինս հայտ չի ներկայացրել Պատշաճ բաշխման գործունեության համապատասխանության դիտարկման:

Այս մասով հարկ է նկատի ունենալ «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որոնց` դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` ՀՀ առողջապահության նախարարության հաստատած «Պատշաճ բաշխման գործունեության» կանոնների համաձայն:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարին տալիս է «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր` մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի` Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիրը տրվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով...: Մեծածախ իրացման լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ:

 Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի` դեղերի մեծածախ իրացման լիցենզիան, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում է նաև «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիտարկման և 8-րդ մասով սահմանված պարբերականությունն ապահովելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 8-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը, 9-րդ մասի 2-րդ կետը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1. Կասեցնել «ԱՐԳԻՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 28-ին տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000160 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

 2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

 1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

 2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

 3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը վարույթի մասնակիցներին:

 4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան