Basic information
Number
ՀՕ-11-Ն
Type
Օրենք
Act type
Base act (20.03.2010-09.08.2014)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.165
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
04.02.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.02.2010
Effective date
20.03.2010
Interrupt date
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին

 

«ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 9-ի ՀO-118-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

2) կերի հիմնական բաղադրիչների ցանկը.

3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների և անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).

4) կենդանիների տեսակը և սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.

5) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանիության ժամկետը.

6) կերի, կերի հետ շփվող նյութի և կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

7) կերի, կերի հետ շփվող նյութի և կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).

8) «գենետիկորեն ձևափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. փետրվարի 27

Երևան

ՀՕ-11-Ն

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation