Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0967-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/23 (1051) 15 դեկտեմբեր,
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում այդ օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունները, դրանց միությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից.

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին.

գ) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


13 դեկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 346, կետ 3
հ.ն-0967-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան