Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0975-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/24 (1052) 31 դեկտեմբեր,
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Վավերացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Միջպետական բանկ հիմնադրելու մասին» համաձայնագիրը:

2. Միջպետական բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, իսկ լիազոր ներկայացուցչի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարելու իրավունք ունեցող երկու տեղակալներ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալին և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչին:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆախագահԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ա. սահակյան


21 դեկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 351, կետ 1
հ.ն-0975-1