Basic information
Number
N 312
Type
Որոշում
Act type
Base act (06.06.1995-25.12.2000)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.06.1995
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Signing date
06.06.1995
Effective date
06.06.1995
Interrupt date
25.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1995 թվականի N 312

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 277 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10. Ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող և ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում մինչև ընտանիքի երեք անդամ ունեցող զինծառայողներին (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) բնակելի տարածության վարձակալության համար օրական վճարվում է դրամական փոխհատուցում` փաստացի վճարված գումարների չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված պաշտոնական գործուղումների դեպքում գիշերավարձի հետևյալ չափերով`

Երևան քաղաքում` 75 տոկոս.

քաղաքներում և շրջկենտրոններում` 40 տոկոս.

այլ բնակավայրերում` 25 տոկոս:

Ընտանիքի չորս և ավելի անդամ ունեցող զինծառայողներին փոխհատուցվում է 50 տոկոսից ավելի»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ