ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
30 մարտի 2010 թվականի N 213-Ա
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 Երևան | 
| Հավելված մարտի 30-ի N 213-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ֆ. Բերիկյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | 
| Տ. Հարությունյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ | 
| Լ. Ղազարյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ | 
| Ն. Արզունյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության իրավական բարեփոխումների բաժնի պետ | 
| Ց. Խաչատրյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վերահսկողության բաժնի պետ | 
| Ձ. Աղաջանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ | 
| Գ. Ավագյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ | 
| Մ. Սարգսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի առաջատար մասնագետ | 
| Մ. Աղաջանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորիգի վարչության գլխավոր մասնագետ | 
| Ն. Դուրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ | 
| Ա.Ղազարյան | - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալի պաշտոնակատար (համաձայնությամբ) | 
| Ջ. Սագիզովա | - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Ի. Տեր-Մինասյան | - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) | 
| Ա. Հովհաննիսյան | - ՄԱԿԾ-ի ժողովրդավարական կառավարման և գենդերային հարցերով պատասխանատու (համաձայնությամբ) | 
| Լ. Մոշիրի | - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ) | 
| Ծ. Հարությունյան | - ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի ավագ օգնական (համաձայնությամբ) | 
| Ս. Գրիգորյան | - ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավաբանական բաժնի աշխատող (համաձայնությամբ) | 
| Ն. Ղազարյան | - Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության առաքելության սոցիալական և առողջապահական ծրագրերի համադասող (համաձայնությամբ) | 
| Վ. Ասատրյան | - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | 
| Գ. Արմաղանովա | - «Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ (համաձայնությամբ) | 
| Լ. Ահարոնյան | - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ) | 
| Ս. Վարդանյան | - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Թանաշյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |