Basic information
Number
N 383-Ն
Type
Որոշում
Act type
Base act (29.04.2010-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.435
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.04.2010
Effective date
29.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 383-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները (բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», և «ը» ենթակետերով սահմանված, ինչպես նաև բաժնետոմսերի օտարման և (կամ) գրավադրման լիազորությունների) վերապահել Երևանի քաղաքապետին։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 15-ի «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու մասին» N 739 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 16
Երևան