Basic information
Number
N 394-Ն
Type
Որոշում
Act type
Base act (08.05.2010-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.04.28/17(751) Հոդ.441
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.04.2010
Effective date
08.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 394-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետում կատարել հետևյալ լրացումները`

1) «կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի» բառերից հետո լրացնել «և (կամ) վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Վարկային քարտային հաշիվներով միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության ու առևտրային բանկերի միջև կնքված պայմանագրերով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 21
Երևան