Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-118-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/58(357) Հոդ.1203
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

1. «Առանց ծնողական խնամքի
մնացած երեխաների սոցիալական
պաշտպանության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին 

Կառավարություն
18.08.2004

Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության
հարցերի մշտական
հանձնաժողով

2. ՀՀ ջրային օրենսգրքում
փոփոխություններ կատարելու
մասին

Կառավարություն
18.08.2004

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի,
Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության
հարցերի մշտական
հանձնաժողովներ

3. «Վարչարարության
հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կառավարություն
25.08.2004

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

4. ա) Հանրային
ծառայությունների
կարգավորման պարտադիր
վճարների մասին
բ) «ՀՀ բյուջետային համակարգի
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին

Կառավարություն
06.08.2004

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական
հանձնաժողով

5. «ՀՀ վարչատարածքային
բաժանման մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացում
կատարելու մասին

Կառավարություն
14.09.2004

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

«Պետական կենսաթոշակների
մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կառավարություն
14.09.2004

Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության
հարցերի մշտական
հանձնաժողով

 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


11 հոկտեմբերի 2004 թվականի,
քաղ. Երևան
Ն-118-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան