Basic information
Number
N 1741-Ն
Type
Որոշում
Act type
Official Incorporation (26.06.2010-28.03.2019)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1206
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.11.2002
Effective date
28.11.2002
Interrupt date
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1741-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել՝

ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

գ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

դ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ե) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

զ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

է) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ը) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

թ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժբ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժգ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

ժդ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2. Սահմանել, որ՝

ա) սույն որոշման 1-ին կետով ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն) հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ու հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման աշխատանքներին մասնակցությունն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ և գործիքային չափումներ,

շրջակա միջավայրի օբյեկտների մանրէաբանական, մակաբուծաբանական, ռադիացիոն ու քիմիական աղտոտվածության որոշում և բնակչության առողջության վրա այդ ազդակների փոխազդեցության կանխարգելման համալիր միջոցառումների իրականացում։

3. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։

4. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ։

5. Սահմանել, որ պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գույք, բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակության գույքի։ Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

(5-րդ կետը լրաց. 13.05.10 N 659-Ն)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը։

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետին՝ մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված՝

ա) պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 12
Երևան