Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (29.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.07.15/17(369) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.06.2010
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հունիսի 2010 թ.
ք. Երևան

N 109-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԷԴԳԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ 15.03.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00091 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ՝

 

1. 2010 թվականի մարտի 23-ից ուժը կորցրած ճանաչել Էդգար Սեդրակյանին 15.03.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00091 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

 

Գ. Դանիելյան