ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2010 թ. |
N 110-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ 25.04.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00122 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2010 թվականի մարտի 25-ից ուժը կորցրած ճանաչել Հովհաննես Ներսիսյանին 25.04.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00122 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։
Գ. Դանիելյան |