«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.
բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
2710 11 490-ից, 2710 19 410-ից, 2710 11 310-ից, 2710 11 700-ից, 2710 19 210-ից, 2710 19 810-ից, 2710 19 830-ից) Նավթամթերք և յուղեր (բացի ավիացիայի համար նախատեսվածից)
(Ցանկը խմբ. 23.12.04 N 1829-Ն, խմբ., լրաց. 02.02.06 N 238-Ն, խմբ. 19.10.06 N 1454-Ն, 28.08.08 N 976-Ն, 08.07.10 N 847-Ն)
Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի
Արտադրանքի բնութագիրը
0407 00
Թռչնի ձու
110100
Ալյուր
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900
Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517
Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին
1604-1605
Պատրաստի սննդամթերք՝ ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704
Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող
1805 00 000, 1806
Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք
1901 10 000
Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300-ից)
Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն
2001-2008 (բացի 2002 90-ից, 2007 99-ից)
Մթերք՝ ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից
2101 - 2104
Տարբեր սննդամթերք, խմորիչ
2201 - 2209 00 (բացի 2202 90 100-ից, 2203 00-ից, 2208 20 120-ից, 2208 20 400-ից, 2208 20 620-ից, 2208 20 890-ից)
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2501 00 91
Կերակրի աղ
2707, 2710 (բացի 2710 11 410-ից, 2710 11 450-ից,
3303 00-3306, 3307 10 000, 3307 20 000
Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ
4014 90 100
Մանկական ծծակներ
6810 91
Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ բետոնից ամրանավորված կամ չամրանավորված
9018 31 100
Ներարկիչներ պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծառայության ծածկագիրն |
Ծառայության անվանումը |
122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404 |
Հանրային սննդի ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |