Basic information
Number
N 6
Type
Որոշում
Act type
Base act (01.01.1997-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997 հունվար/1
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.01.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.01.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.01.1997
Effective date
01.01.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
10 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1997 թ. N 6
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 147 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ և 5-րդ կետերում «հունվարի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 1-ից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին` մինչև 1997 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կազմակերպությունների հաշվեկշռային շահույթը (վնասը) հաշվարկելիս արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների), ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթի, ինչպես նաև արտաիրացումային գործառնություններից ստացվող եկամուտների հաշվառման պահի որոշման վերաբերյալ առաջարկություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան