Basic information
Number
N 11
Type
Որոշում
Act type
Base act (02.03.1997-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1997.02.20/2
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.01.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.01.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.01.1997
Effective date
02.03.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
29 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 1997 թ. N 11
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 5-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերը.

բ) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան