Basic information
Number
N 800-Ա
Type
Որոշում
Act type
Incorporation (12.10.2010-till now)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.09.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.09.2010
Effective date
01.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 800-Ա

 

Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 11.10.10 N 830-Ա)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին 2010 թվականի հոկտեմբերի 10-16-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցելու, Առևտրի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների հետ երկկողմ բանակցություններ վարելու համար:

(1-ին կետը փոփ. 11.10.10 N 830-Ա)

2. Ա. Մնացականյանի և Կ. Բրուտյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 11.10.10 N 830-Ա)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

(3-րդ կետը փոփ. 11.10.10 N 830-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 30
Երևան